ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, որը 80 կիլոգրամ հերոին էր տեղափոխում Հայաստանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ կալանավորվել է Իրանի քաղաքացի հատկապես խոշոր չափի թմրամիջոցների անօրինական ձեռքբերման, տեղափոխման եւ պահպանման մեղադրանքով։ Իրավապահները Փոթիի նավահանգստում առգրավել են 80 կիլոգրամ հերոին։ Թմրամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի թաքստոցում։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալն Իրանի Իսկամական Հանրապետության քաղաքացի է, որը մտադիր էր հատկապես խոշոր չափի թմրամիջոցն Իրանից տեղափոխել Եվրոպա Հայաստանով եւ Վրաստանով։ Նա փորձել է դա անել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, եւ այդ ժամանակ էլ կալանավորվել է»,- ասել են ՆԳՆ-ում։

Կալանավորվածին սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular