Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարոյական, ազգային, մարդկային կարմիր գծերն անցած են, մնացել են միայն փողոցային կարմիր գծերը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ զրույցում անդրադարձել ենք բանակց ա յին գոր ծըն թ ա ցին, Ար ց ա խ ն ո ւ «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի մտադրությունների, դրանց իրավական հիմքերի խնդրին, խոսել նաև գործընթացի հետևանքների մասին։

«Վարչապետ կոչեցյալի կողմից Արցախի բացահայտ ուրացումը, այլ բառ չեմ գտնում, առաջինը եղավ Պրահայի բազմակողմ հանդիպման ժամանակ։ Ուղղակի Բրյուսելում այն հաստատվեց՝ նշելով Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը, քանի որ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դեռ չէր նշանակում Արցախը ճանաչել նրա կազմում։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, անկլավներին, այսինքն այն տարածքներին, որոնք ԽՍՀՄ տարիներին ինչ-ինչ եղանակներով Ադրբեջանական ԽՍՀ-ն զավթել էր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, ապա դրանց նկատմամբ Ադրբեջանի նախագահի պահանջների վրա չեմ զարմանում։ Եթե դու պատրաստ ես Արցախը զիջելուն, այսինքն՝ հող զիջող ես, ապա պատրաստ եղիր այլ զիջումների նույնպես, մինչև..., որին էլ համաձայն է Հայաստանի վարչապետ կոչեցյալը»,-«Փաստի» հետ զրույցում նշել է Ա. Իշխանյանը։

Այս իշխանությունը հայ ժողովրդին, Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին, Իշխանյանի խոսքով, տանում է մի ճանապարհով, որն իր հստակ բնութագիրն ունի։ «Մեկ բառով բնութագրեմ՝ դեպի կործանում։ Այսօր խոսել Հայաստանում բարոյական և իրավական նորմերի մասին, ուղղակի անհեթեթություն է։ Հայաստանում գործում է մեկ անձի քաղաքական կամքը՝ զուրկ որևէ ազգային, համամարդկային, բարոյական արժեհամակարգից։ Այդ անձնավորությանը միայն հետաքրքրում է իր անձի իշխանությունը, որի համար պատրաստ է զոհելու ամեն ինչ՝ մարդկային կյանքեր, հայրենիք։ Շատերին նա մոլորեցնում է՝ Արցախը հակադրելով Հայաստանին։ Ինչպես 1988 թ. Արցախյան շարժումը բերեց Արցախի և Հայաստանի անկախացմանը, այնպես էլ, լեզուս չի պտտվում, բայց Արցախի անկումը կբերի Հայաստանի ոչնչացմանը։ Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասվում է ասորիների ճակատագիրը»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ավետիք Իշխանյանը նկատեց՝ Հայաստանում կա բանավեճ՝ այս քաղաքականությունը ապիկարությա՞ն, թե՞ դավաճանության հետևանք է։ «Ինքս որոշակի ժամանակ մտածում էի՝ դե, անփորձ են, բայց ժամանակն ապացուցեց, որ բոլոր քայլերը նախապես մտածված, ծրագրված են եղել։ Արդեն համոզված կարելի է պնդել, որ տարիներ շարունակ Հայաստանում գործել է օտար ուժերին ծառայող խմբավորում, որն էլ 2018 թվականին զավթեց իշխանությունը։ Այդ օտար ուժերի, հետևաբար՝ նրան ծառայող խմբակի նպատակն է տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելը, որի առաջին քայլն Արցախի ուրացումն է»,-հավելեց նա։

Ավետիք Իշխանյանը նշեց, որ իրավական տեսանկյունից այս իշխանությունները վերոնշյալ հայտարարությունների տրամաբանության մեջ փաստաթուղթ ստորագրելու իրավասություններ ու լիազորություններ չունեն։ «Իրավական տեսակետից՝ չունեն, քանի որ նախատեսվող փաստաթուղթը հակասում է և՛ Հայաստանի Սահմանադրությանը, և՛ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. որոշմանը, ինչպես նաև Արցախի 1991 թ. հանրաքվեի արդյունքներին։ Սակայն ի՞նչ պետք է անենք, եթե նման փաստաթուղթ ստորագրվի։ Պարզ է, որ այն ընդունելի կլինի բոլոր այն ուժերի համար, որոնց ձեռնտու է։ Խոսքը Թուրքիայի, Ադրբեջանի, ԵՄ-ի մասին է։ Իսկ այն երկրները, որոնց համար այդ փաստաթուղթն ընդունելի չէ, կլռեն և նույնպես կընդունեն, եթե Հայաստանի ղեկավարությունը գնում է դրան, իսկ ժողովուրդը չի ընդվզում»,-շեշտեց Իշխանյանը։

Իրավական տեսանկյունից Իշխանյանը չի կարծում, թե Փաշինյանի քաղաքականությունը կանգնեցնելու համար, օրինակ՝ դատաիրավական համակարգում որևէ դիմադրություն կլինի։ «2018 թ. սկսած հետևողականորեն ոչնչացվեց ողջ դատաիրավական համակարգը՝ այն դարձնելով վարչապետի գրպանային կառույց։ Միայն Վարդազարյան-Ջհանգիրյան զրույցն արդեն ապացույցն է բոլոր պատվիրված քրեական գործերի։ Հակասահմանադրական ձևով ջախջախվեց Սահմանադրական դատարանը, ԲԴԽ կոչվող կառույցով համակարգից հեռացվեցին անկախ դատավորները։ Այսօր բոլոր իրավապահ կոչվող կառույցների ղեկավարները, որոնք իրականում վարչապետի գրպանային մարմիններն են, հանուն փողի հավատարմորեն ծառայում են հայրենիքն ուրացողին»,-ասաց նա։

Խոսելով նաև կարմիր գծերը տրորելու և անցնելու նոր դրվագների մասին՝ իրավապաշտպանը նկատեց. ««Բոլորը պետք է ինձ և իմ ընտանիքին ենթարկվեն և երկրպագեն։Բոլոր նրանք, ովքեր կդիմադրեն, կհայտնվեն բանտերում». սա Հայաստանի վարչապետ կոչեցյալի կարգախոսն է։ Եվ կարևոր չէ՝ այդ չենթարկվողը ընդդիմադիր գործիչ, ոչ քպական համայնքապետ, հերոս գեներալ, թե հայրենիքի համար զոհվածի մայր է։ Մյուս կողմից՝ Հայաստանում թևածում է անպատժելիությունը։ Վարչապետ կոչեցյալին հավատարիմները կարող են պայմանագրային սպա, լրագրող ծեծել, քաղաքացու դեմքին թքել, կնոջը վրաերթի ենթարկել, մարդկանց սպանել՝ ինչպես Ապարանում, և մնալ անպատիժ։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Հայաստանում այլևս բարոյական, ազգային, մարդկային բոլոր կարմիր գծերն անցած են, և մնացել են միայն փողոցային կարմիր գծերը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян отправляет группы в Тавушскую областьШаг назад от подачи заявки на вступление в ЕС?В отношении машин, ввезенных в РФ из стран ЕАЭС с 1 апреля действуют новые правила расчета утильсбора Некоторые круги депортированных из Карабаха совершают шаги, создающие угрозу для нацбезопасности РА — Пашинян Шахраманян: как власти РА могут считать страну безопасной, когда некоторые ее территории оккупированы Баку? СКОЛЬКИМ ЕЩE СТОРОННИКАМ ПАШИНЯНА И ЧЛЕНАМ ЕГО КОМАНДЫ ЗАПРЕТИЛИ ВЪЕЗД В РОССИЮ? ААЦ отмечает Великий Четверг Следующая цель администрации — российская военная базаАртем Саркисян завоевал бронзу 3-го этапа российской серии «Гран-при» по фехтованию на шпагах Кого обвиняет Андраник Кочарян?Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак КарапетянДля эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак КарапетянПри теракте в «Крокусе» погибла член параолимпийской сборной РФСаносян: В районе Тавуша есть земли, которые, согласно этим картам, должны быть нам возвращеныРеспублика Армения не присоединилась к заявлению Парламентской Ассамблеи ОДКБ, осуждающему теракт в «Крокус Сити Холле»Сборная Азербайджана отказалась приехать в ЕреванОбсуждены возможности разблокировки региональных коммуникацийПредседатель НС: У меня большие сомнения, что если Турция нападет на Армению, российские миротворцы нас защитятПашинян все еще задумывается о новой КонституцииИз Москвы предупредили о последствияхСострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак КарапетянОбщественные организации и фонды Армении обнародовали доклад о нарушениях АзербайджанаСША поддерживают территориальную целостность всех стран Южного КавказаЖурналист Рокетт: Саркози и Меркель называли безумием прием Украины в НАТОВ ночь с 26 на 27 марта в Араратской долине в Армении столбики термометров опустятся до -1℃Армяне в России посылают на родину миллиарды долларов в год, заявил ПесковИран и ЕС подчеркнули важность продолжения переговоров по отмене санкцийСуд в Москве заочно арестовал главу СБУ по обвинению в терроризмеОпросами хотят создать антироссийский фонЗависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаютсяВласти Армении стимулирует эмиграциюАзербайджан, попавшись на военных поставках Украине, ставит себя в число ответственных за теракт в Крокусе — Василий Колташов Концерт «Моцарт, Комитас» пройдет в галерее «Нико» в Москве в исполнении пианистки Зары Амбарцумян Надеемся, в Ереване возобладает политическая воля на продолжение развития наших отношений — Песков В будущем хочу драться за титул BMF — Арман Царукян «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст»Никаких земель не сдаем - глава Генштаба ВС АрменииУ него была настоящая Армения, и он отдал врагу 30 процентов ее территории - Ишхан СагателянФранцузские парламентарии побывали в НС АрменииЕС заявил об отсутствии доказательств связи Украины с терактом в ПодмосковьеАлен Симонян и Муса Хадид обсудили события в секторе ГазаыГоворю, потому что знаю: обращение Аршака КарапетянаПашинян готовит общество к новым уступкам и запугивает войнойПресс-секретарь МВД Армении: Назначена проверка в связи с задержанием Нарека СамсонянаАдминистрация провалила безопасность страныРоссия затянет все пояса: что ждет Армению?Глава МВД: Армения занимает 1-е место в регионе по низкому уровню преступностиААЦ сегодня отмечает Великий Понедельник Армянские боксеры завоевали золото и бронзу в Литве Работы Артура Майламяна представлены на итальянской выставке «Лабиринт ремесленников»
Самое популярное