ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%». պաշտպան (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Նա պնդել է իր ցուցմունքները , առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով   վերնաշապիկով , վրան գրված Նիկոլ 100% .- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գայանե Մարտիրոսյանի պաշտպան՝  Վահան Հովհաննիսյանը։

Տիկին Գայանեն պարզաբանում էր, որ ցանկանում էի իր հետ խոսել, քանի որ մենք գիտենք իր դիրքորոշումը տարբերվում է իր ընտանիքի անդամների դիրքորոշումներից , Աշոտ Փաշինյանը սակայն  հերքեց դա նշեց, որ Հայաստանի հարցում հակասություններ իր ծնողների հետ չունի և ընդհակառակը հաճախակի այցելում է իր ծնողներին։

 

Իր ասելով ,ինքը չափահաս տղա է , առանձին է ապրում և աշխատում , բայց հայացքների առումով որևէ հակասություն չկա։

 

Իսկ կոնկրետ առևանգումը նա նկարագրում է հետևյալ կերպ որ տիկին Գայանեին խնդրել է որ նա կանգնի , սակայն տիկին Գայանեն չի կանգնեցրել մեքենան և ասել է, որ մենք միասին գնում ենք, որ դու նայես իմ որդու շիրմաքարին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular