Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեհ հնագետները Հայաստանում 3000-ամյա հացի փուռ են հայտնաբերել. ԶԼՄ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանում մեծ շինության ավերակները պեղելիս հնագետները մի ինչ-որ արտասովոր բան են նկատել՝ դարչնագույն ցեխում՝ սպիտակ փոշու շերտ։

Սկզբում Մեծամորի հնագիտական տեղամասի հնագետները մտածել են, որ մոխրանման նյութը հենց մոխիր է, տեղեկացրել է Science in Poland-ը։ Նյութը հայտնաբերվել է մեծ շինության ավերակներում, որտեղ մի քանի փռեր կային։

Նյութի ուսումնասիրությունից հետո հետազոտողները հասկացել են, որ իրականում դա պահպանված ալյուր է, Science in Poland-ին տեղեկացրել է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։ Հնագիտական պեղումների ժամանակ ալյուր հազվադեպ է հայտնաբերվում, բայց ավերակներում մի քանի պարկ ալյուր է հայտնաբերվել, ասել է նա։

Գտածոն թույլ է տվել հնագետներին եզրակացնել, որ շինությունը 3000-ամյա հացի փուռ է։

Հնագետների խոսքով՝   շինությունն օգտագործվել է մ.թ.ա. 11-րդ դարի վերջից մինչեւ մ.թ. 9-րդ դարի սկիզբը։ Սկզբում այն գործել է որպես հանրային շենք։ Ավելի ուշ ավելացվել են վառարաններ, եւ շենքը տնտեսական դերակատարություն է ձեռք բերել, քանի որ մարդիկ, հավանաբար, ցորենի ալյուրն օգտագործել են հաց թխելու համար։

Ի վերջո, շինությունը փլուզվել է հրդեհի պատճառով։

Երբ հնագետները սկսել են պեղումները, նրանք պարզել են, որ սա հանրային շենք է, նշվել է Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի 2022թ. հաղորդագրությունում։

Այնուամենայնիվ, դեռ բոլոր շենքերը չէ, որ պեղվել են, եւ գուցե հնագետներն էլի նոր գաղտնիքներ կբացահայտեն։

Փորձագետների խոսքով՝ շինությունը գտնվում է Մեծամորի հնագիտական հուշարձանի այն հատվածում, որը հայտնի է որպես ստորին քաղաք։ Ստորին քաղաքը գտնվում է ամրությունների հիմնական ցանցի սահմաններից դուրս։

Քաղաքը բնակեցված է եղել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ մ.թ. 17-րդ դարը, նշվել է հնագետների հաղորդագրությունում։

Մեծամորի ամենահին մասի (գերեզմանատնից բաժանված է պատով) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 100 գերեզման։

Այդ գերեզմաններից շատերը դատարկ էին, քանի որ թալանվել էին մի ինչ-որ պահի, բայց թալանի չենթարկված գերեզմաններից մեկում հայտնաբերվել են մի քանի ոսկե կախազարդեր եւ մոտ 100 ոսկերչական ուլունքներ։

Մեծամորը մ.թ.ա. 11-9 դարերի մեծ ամրոց էր՝ յոթ սրբատեղիներով շրջապատված, դա մոտավորապես այն ժամանակաշրջանն էր, երբ օգտագործվել է հացի փուռը, նշվել է հաղորդագրությունում։ Քաղաքը դարձել է տարածաշրջանի տնտեսական, մշակութային եւ քաղաքական կենտրոնը։

Ի վերջո, այն նվաճվել է մ.թ.ա. 8-րդ դարում եւ դարձել Ուրարտուի թագավորության մասը, նշել են հնագետները։

Մեծամորի պեղումները սկսվել են 1965թ. եւ շարունակվում են առ այսօր։ Լեհ-հայկական համատեղ պեղումները սկսվել են 2013թ., գրել է Miami Herald-ը։

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակ
Ամենադիտված