ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ստում է. ԱԱԾ-ն նույն օրը հերքեց վարչապետին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական զինուժը երեկ վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի 2 գյուղերի միջև ընկած տարածքը՝ այդ կերպ լիակատար վերահսկողություն սահմանելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտնել է այդ տեղեկությունը, սակայն պնդել, թե հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։

Ավելին, նշելով, թե ադրբեջանական լրահոսում հայտնված տեղեկությունները փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոքբաստեր, Փաշինյանը նեղսրտել է, թե իրականում տեղի է ունեցել այն ինչ պետք է լիներ, պնդելով, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, Փաշինյանը հայտարարել է, թե նոր ճանապարահատվածը վերահսկելու է ԱԱԾ սահմանապահ ծառայությունը։ Երեկ ավելի ուշ, նույն այդ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ արմատապես հերքելով վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյայի հայտարարությունները, նշեց, թե իբր ադրբեջանցիները, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել են դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ, այն էլ իբր քարտեզների տարընթերցումների պատճառով։

Հայկական կողմի հաշվարկներով 5 այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։

Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ «Հայկական կողմն իրավիճակին մոտենում է՝ էսկալացիա թույլ չտալով տրամաբանությամբ »,- ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

«Հետքը» մինչդեռ նշում է, թե որոշ տեղերում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը հասել է 15 մետրի, իսկ Սյունիքի մարզի Տեղ գյուղն ամբողջությամբ հայտնվել ադրբեջանական վտագի տակ՝ դառնալով լիակատար սահման։ ԱԱԾ-ն կարող էր շատ ավելի պարկեշտ գտնվել և իր հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրել ստախոսության մեջ, սակայն այսքանն էլ բավարար է հասկանալու, որ, ի դեմս փաշինյանական վարչախմբի, գործ ունենք շարքային ստախոսների հետ, որոնց հայտարարությունները հերքում են ոչ թե 40, այլ ընդամենը 1 օրվա ընթացքում։

Սուրեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular