ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1891 - վախճանվել է  դերասան Պետրոս Մաղաքյանը։

1920- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։

1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումը ապստամբ Երևանի վրա։  

1926 - ծնվել է  կինոդերասան Գեորգի Սահակյանը, որը հանդիսացել է Իոսիֆ Ստալինի նմանակը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։

1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որը ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։

2001-Հայաստանի  արդարադատության նախարարությունը գրանցել է «Հանրապետություն» կուսակցությանը:

2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությությունը։

2011-Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են թուրք ազգի համար և պարտավորեցրել է վճարել  6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։

2013- Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի Ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի երկաթե քանդակների ցուցահանդեսը:

2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է  Եվրոպայի  հրապարակ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111 —Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։

1513 —իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտանգործել է Ֆլորիդան։ 

1615 —վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։

1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվեց Կառլոս 1-ինը։

1770 –վախճանվել է  իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։

1841 —Նյու-Յորքում փորձարկվել է առաջին շոգային հրշեջ մեքենան։

1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։

1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական կայսրությանը։

1854 —ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։

1860 —Նյու-Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։

1878 —ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած  «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։

1886 –ծնվել է  ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։

1893 —իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին «Ալեքսանդր Բելլ» հեռախոսային ընկերությունը։

1927 - ծնվել է  ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։

1928- Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է  հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։

1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։

1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։

1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախման  հետևանքով զոհվել են  583 մարդ։

1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը։

1999 —ՆԱՏՕ-ի զորքերի Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան  F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։

2006 - վախճանվել է  լեհ գրող Ստանիսլավ Լեմը։

2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ են դարձել 48 մարդ։

2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular