ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետդումայի պատգամավոր Վասերման. Հայաստանում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը ձեռնտու է Փաշինյանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Argumenti.ru–ն գրում է, որ Անատոլի Վասերմանը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից իր անձնական  «հանցագործություններ»–ի դեպքում: Այդ մասին Վասերմանը ասել է «argumenti.ru» հրատարակությանը։ 

«Փաշինյանն անում է ամեն ինչ, որ եթե ոչ ամբողջությամբ ոչնչացնի Հայաստանը, ապա գոնե պոկի այն իր բնական միջավայրից և որպես համեղ պատառ չորս սմբակներով այն քշում է դեպի եվրոպական սյունը։ Նա դա չի թաքցնում։ Հայաստանը Արևմուտքի իրավասության տակ դնելը բնական քայլ է հանրապետությունը սպանելու ճանապարհին։ Նշենք, որ Փաշինյանը տարբեր մեղադրանքներ ներկայացնելով մարտական ​​լուրջ փորձ ունեցող զինծառայողների մի զգալի մասին օրինական ճանապարհով է տապալել հանրապետության ռազմական անվտանգությունը։ Չեմ բացառում, որ այդ մեղադրանքներից մի քանիսը կարող են իրոք արդար լինել, բայց նման դատավարությունների հետևանքներն ի սկզբանե են ակնհայտ։ Հիմա Փաշինյանը ցանկանում է խուսափել երկրի պաշտպանունակության դեմ իր կատարած հանցագործությունների պատասխանատվությունից։ Դա ամենահեշտ բանն է. պետք է մեղադրել նրանց, ովքեր կարող են քեզ ինչ որ բանում մեղադրել: Ինչ վերաբերում է Միջազգային դատարանին, ապա նրա իրավասության ճանաչման մասին հայտարարությունը կհեշտացնի զինվորականների հետագա քրեական հետապնդումները: Չեմ կասկածում, որ Ադրբեջանը փորձելու է ավելի շատ մեղադրանքներ ներկայացնել հայ զինվորականներին, և դա անկախ այդ մեղադրանքների արժանահավատությունից։ Դա նաև Արևմուտքին պատկանելությունը ցույց տալու միջոց է։ Հասկանալի է, որ Փաշինյանը չի կարող ձերբակալ Պուտինին, բայց ես կասկածում եմ, որ մեր նախագահը կհրաժարվի Հայաստան գալ, և դա որպեսի Փաշինյանին ցույց տա իր գործողությունների հիմարությունը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular