ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:

Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտնել են, որ  Բաքուն կոշտ զգուշացրել է Հայաստանին։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az լրատվականը։ Հայկական կողմին կրկին մեղադրել են, թե իբր Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեղափոխվում։

Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին:

Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:

44 օրյա պատերազմից առաջ էլ ադրբեջանական կողմը հայկական պաշտպանությունը ստուգելու համար մինչ բուն ռազմական գործողությունները սկսելը դիմում էր մանր-մունր սադրանքների: Միջադեպը նաև ՌԴ խաղաղապահ զորախումբ էր որոկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում Ադրբեջանի կողմից: «Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, ապա Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի»,- նման կարծիք է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Արթուր Վանեցյանի գնահատմամբ էլ՝ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ:

Առկա բնագծերը խաղաղության բնագծեր լինել չեն կարող։ Այս ընկալումը մինչև չունենանք, խաղաղություն չենք ունենալու...

Նման դիտարկում է արել քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular