ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական Սենթ-Սոլինում ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լուսանկարիչ է վիրավորվել, ինչպես նաև ոստիկանական երկու մեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։

Հրատարակության տվյալներով՝ ոստիկանների հետ բախումների ժամանակ ցուցարարներն օգտագործել են մոլոտովի կոկտեյլներ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ հանրահավաքներին մասնակցում է ավելի քան 150 կազմակերպություն և կուսակցություն։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ փողոց է դուրս եկել առնվազն 6000 մարդ, մինչդեռ կազմակերպիչները նշում են մոտ 25000 մասնակից։

Հայտնի է, որ տեղի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել 700 հազար քառակուսի մետր մակերեսով ջրամբարի կառուցման կապակցությամբ։ Ֆերմերներն ասում են, որ միջոցառումը օգուտ կբերի գյուղատնտեսական լայնածավալ արտադրությանը, մինչդեռ փոքր տնտեսությունները կմնան առանց ջրի, ինչպես ցույց տվեց 2022 թվականի ամռան ռեկորդային երաշտը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular