ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 բարձունք (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորում»,- ասված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկատվական տեղեկագրում։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն և «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»։

«Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Հրադադարի ռեժիմի մեկ խախտում արձանագրվել է նաև Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով, ասվում է հաղորդագրության մեջ։

Այս անգամ ռուսական կողմը հստակ արձանագրեց, թե ո՞վ է մեղավոր և ո՞վ է խախտել հրադադարը: Սակայն նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելուն և «հակամարտող կողմերի փոխադարձ սադրանքները թույլ չտալուն»: Այսինքն՝ հնարավոր է, որ ռուսական կողմը մտավախություն ունի, թե այս անգամ հայկական կողմը կարող է պատասխան գործողության դիմել: Դա նշանակելու է, որ հայկական կողմի պատասխան գործողությունները կարող են մտահոգել ՌԴ-ին: Սակայն ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ  դա այնքան էլ հավանական չէ:

«Չեմ կարծում, որ ՊԲ-ն այս պահին ինչ-որ ռազմական գործողություններ իրականացնելու ռեսուրս ունի։ Առավել ևս՝ չունենալով ՀՀ-ից որևէ աջակցություն ու հաշվի առնելով, որ Փաշինյանի խմբակը ձեռքերը լվացել է Արցախի խնդիրներից»,- լրատվականի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular