ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ անհեթեթ ու կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ինչպես նաև շարունակել է պնդել, թե իբր Լաչինի միջանցքն արգելափակված չէ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ նա նաև հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների պաշտոնական հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»։

Հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Միշելը գոհունակությամբ հիշել է 2023 թվականի փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում պետության ղեկավարի հետ կայացած հանդիպումը, անդրադարձել է տարբեր հարցերի, որոնք քննարկվել են 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած եռակողմ ձևաչափով հանդիպումներում։

Շառլ Միշելն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար։ Եվրամիության խորհրդի նախագահն անդրադարձել է Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներին և մտահոգություն հայտնել վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի պետական ​​սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular