ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը զանգվածաբար զորքեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Avia.pro–ն գրում է, որ  ներկա պահին կան տեսանյութեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ Հայաստանը հրետանի, զրահատեխնիկա և դիտակետեր է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Ադրբեջանը սկսել է իր զորքերը տեղակայել չճանաչված Արցախի Հանրապետության հետ սահմանային գոտում։ Հաշվի առնելով թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի տարածքում պարբերաբար հրետակոծությունները կարելի է ասել, որ տարածաշրջանում կա հերթական հակամարտության սկսվելու վտանգ, որը, ամենայն հավանականությամբ, կլինի շատ լայնածավալ։


Այս պահին հայտնի է, որ Հայաստանում հորդորում են չնկարահանել զինտեխնիկայով շարժվող շարասյուները Ադրբեջանական կողմին կարևոր տեղեկություններ տալուց խուսափելու համար, սակայն ադրբեջանա-հայկական սահմանի միանգամից մի քանի ուղղություններում զորքերի կենտրոնացումը  ակնհայտորեն կհանգեցնի լուրջ սրացման։
Ադրբեջանական աղբյուրները հաստատում են այն տեղեկությունը, որ երկրի սահմանների մոտ Հայաստանի ռազմական ակտիվություն է արձանագրվել։ Սակայն, ըստ ամենայնի, նրանք կփորձեն խուսափել սրացումից Բաքվի կողմից ռուսական կողմի հետ խորհրդակցությունների միջոցով, քանի որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ չի հանդուրժի հայկական զորամիավորումների տեղակայումը երկրի սահմանների մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular