Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի սահմանադրությանը։

Հայաստանը միջազգային այդ փաստաթուղթը ստորագրել է մոտ 25 տարի առաջ։ Սակայն 2004 թվականին Սահմանադրական դատարանը որոշել էր, թե փաստաթղթով ամրագրված որոշ պարտավորություններ չեն համապատասխանում Հայաստանի մայր օրենքին։ Հայաստանի կառավարությունը անցած տարվա վերջին նիստում էր որոշել փաստաթղթի վավերացման գործընթաց սկսել։

Որպես հիմնավորում նշվել էին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ Փաշինյանի իշխանությունը պարզաբանել էր, իբր Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021 թվականի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով։ Ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Միջազգային քրեական դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, եթե անգամ Բաքուն չի վավերացրել այդ փաստաթուղթը։

Այժմ, երբ Սահմանադրական դատարանը հայտարարում է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում Հայաստանի մայր օրենքին, հարցը պետք է քննի ու վավերացնի խորհրդարանը։ Իշխող ուժից դեռևս չեն հստակեցրել՝ դեմ են քվեարկելու, թե կողմ։ Իսկ որ քվեարկությունը բացառապես քաղաքական է լինելու, ակնհայտ է։ ՍԴ որոշումը համընկել է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետախուզում հայտարարելու և ձերբակալության որոշման հետ։

Եթե Ազգային ժողովը վավերացնի միջազգային այս կանոնադրությունը, ապա հենց Պուտինը ժամանի Հայաստան, հայ իրավապահները պարտավոր կլինեն ձերբակալել նրան և հանձնել միջազգային դատարանին, օրենքն է այդպես պահանջում։ Հետևաբար, ստատուտի վավերացման դեպքում ՀՀ իշխանությունները կրկին հայտնվելու են ՌԴ իշխանության ու ԶԼՄ-ների քննադատության ներքո, ներկայացվելու է, թե ՀՀ-ն հերթական հակառուսական քայլն է կատարել ընդդեմ ռազմավարական դաշնակցի։ Պարզ չէ՝ արդյո՞ք գործող վարչախումբը հաշվարկել է բոլոր ռիսկերը, թե՞ ոչ։

Նոնա Արտաշեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են էներգետիկ անվտանգության խնդիրները Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը հաստատել է «Բախմուտի մոտ հակահարձակման մեկնարկը» ՌԴ նախատեսում է ԱՊՀ երկրների հետ ռադիացիոն իրավիճակի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Թուրքիայում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բայրամովը և ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերություններըՄինսկում տեղի կունենա ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացըՆիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան Թուրքիայի նոր արտգործնախարարը կամրապնդի կապերը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հետ․ Bloomberg Պենտագոնը վաղաժամ է համարում Ուկրաինայի հակահարձակման արդյունքի կանխատեսումը Աշոտ Փաշինյանը կարծում է՝ Գայանե Մարտիրոսյանի ազատությունը կարող է սպառնալ հանրային անվտանգությանըԿարևորվում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը. հայ և արգենտինացի խորհրդարանականների հայտարարությունըԱդրբեջանը հրավիրվել է «ՆԱՏՕ+գործընկերներ» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված հայ 2 զինծառայողներինՄիասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքայինի աշխատակիցը մեղադրվում է կաշառք տալու մեջԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Աստված մեծ ա, դուխներդ չգցեք». դատարանը կրկին կալանավորեց Գայանե ՀակոբյանինՀումանիտար ճգնաժամի խորացումից խուսափելու համար անհրաժեշտ է բացել Լաչինի միջանցքը․ հայտարարությունԵԱՏՄ-ից Հայաստանի պետբյուջե մուտքագրված մաքսատուրքերը նվազել ենIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Հայաստանը պարտավոր Է հարգել ու ճանաչել«Նախկին նախարարներից՝ բավական սերտ կապի մեջ եմ Զոհրաբ Մնացականյանի հետ». ՄիրզոյանՎերկուսակցական հռչակված շարժումը ցնցումների մեջ է. ու՞մ ականջներն են երևում Փաշինյանի նվաստացումը Թուրքիայում Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կոճակՀայաստանն արագ քայլերով վերածվում է սովորական մենթապետության «Հայաստանը անցել է անվերադարձելիության կետը. Ռուսաստանն ու Իրանն այլևս չեն կարող օգնել» «Արմեն Գասպարյանը՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին» «Ապրելու երկիր»-ը մանրամասներ է պահանջել ռազմագերիների հարցով Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 05 հունիս)Կարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Ավարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել․ դավաճան անվանելը Փաշինյանի համար վիրավորական չի Փորձագետ․ Իրանը գազային հաբ է դառնում Մերձավոր Արևելքում Փոխարժեքն այսօր Էմին Օհանյանը լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմա Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Խաղաղապահների միջազգային օրը զորամասում. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «06»-ի վարորդի 8-ամյա տղան հիվանդանոցում մահացավ Հասրաթյան փողոցում հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Որ ապրանքների գներն են նվազել, և որոնք թանկացել Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի խախտման այսօր արձանագրված դեպքը. ՊԲ«Նիկոլ դավաճան» գոռալու համար քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին Ակսյոնով․ Ղրիմը գիշերը ենթարկվել է 9 ԱԹՍ-ի հարձակման
Ամենադիտված