ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանը Բաքվից ստացել է առաջարկների չորս փաթեթ, ի պատասխան ուղարկել է երեքը․ ՀՀ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի համաձայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից առաջարկների 4 փաթեթ է ստացել։ Ի պատասխան ԱԳն-ն ադրբեջանական կողմին երեք փաստաթուղթ է ուղարկել։ Այս մասին մարտի 24-ին՝ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Բաքվից առաջարկությունների վերջին փաթեթը, նրա խոսքով, վերջերս է ստացվել։ Պաշտոնական Երեւանը դեռ պատասխան չի տվել։

«Շատ հարցերում կողմերին հաջողվեց գտնել, թեկուզ ոչ իդեալական, բայց, այնուամենայնիվ, փոխընդունելի ձեւակերպումներ։ Եղել են քննարկումներ, եղել է մտքերի փոխանակում։ Արդյունքում մեզ հաջողվեց որոշակի փոխզիջումային ձեւակերպումներ ամրագրել։ Սակայն, ցավոք, վերը նշվածը չի վերաբերում հիմնական կետերին եւ հարցերին: Քննարկման փուլում են առաջնահերթ նշանակության բոլոր դրույթները։ Այնպես որ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց ԱԳ նախարարը։

 

Բուն բանակցությունները, ինչպես նշեց Միրզոյանը, փաստացի ընթանում են առանց որեւէ միջնորդի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular