Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)  իրականացրել է ուսումնասիրություն: Տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ 

Ընկերության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից և Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Ընկերության իրավասու աշխատակիցները Ընկերության տարբեր հաստիքներում ձևակերպված 55 աշխատակիցների անուններով, որոնք միաժամանակ եղել են համայնքային, ոչ առևտրային, բժշկական կենտրոններում աշխատողներ, դուրս են գրել 41 մլն 438 հազար դրամ աշխատավարձ՝ հափշտակելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Դրանից բացի, Ա.Մ.-ն, 2019 թվականի փետրվարի 5-ից Ընկերությունում աշխատելով որպես գլխամասային հսկիչ, 2019-2022 թվականներին պարբերաբար բացակայել է աշխատանքից՝ 3-4 ամիս տևողությամբ, սակայն Ընկերության իրավասու աշխատակիցները աշխատավարձերի վճարման տեղեկագրերում և ցուցակներում ներառել են կեղծ տեղեկություններ՝ Ա.Մ-ի կողմից իբր աշխատանքի հաճախելու մասին: Արդյունքում Ա.Մ.-ին ավել է հաշվարկվել և վճարվել 850 հազար դրամ աշխատավարձ:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ Լոռու մարզի դատախազի տեղակալը մարտի 20-ին առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը, օգտագործելը) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի վստահված գույքը հափշտակելը) քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ:

Նույն օրը Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ընկերության կողմից կատարված գնումների գործընթացի, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման մասով, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, Լոռու մարզի դատախազության ուսումնասիրությունները շարունակվում են:

Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ ԴանիելյանՊուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Ամենադիտված