ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանին պետք է պաշտպանել»․ Բլինքեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը շատ երկար սահման ունի Իրանի հետ, նրան պետք է պաշտպանել»:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Սենատի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Դրա համար կան մի շարք հիմնավոր պատճառներ, մասնավորապես, շատ կարևոր է ամրապնդել Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում», - ասել է Բլինքենը՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը 700 հազար դոլար է խնդրել՝ ադրբեջանցի զինվորականների ռազմական կրթության և վերապատրաստման համար։

«Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ և պաշտպանության կարիք ունի։ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող 907 ուղղումը պետք է չեղյալ համարվի»,- հավելել է Բլինքենը։

Նշենք, որ լսումների ժամանակ սենատոր Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրվող ԱՄՆ ռազմական օգնության վերաբերյալ։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է Ադրբեջանը գրավում հայկական տարածքները, ստեղծում պարենային անվտանգության ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակմամբ։ Անցած 5 տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես Ադրբեջանը բռնկեց պատերազմ, որի հետևանքով զոհվեց 6500 մարդ, գրեթե 100.000 հայ տեղահանվեց Ղարաբաղում իրենց տներից։ Ես մտահոգված եմ Ալիևի ռեժիմին օգնելով»,- ասել է Մենենդեսը:

«Կարո՞ղ եք ամերիկացիներին բացատրել, թե ինչու ենք մենք ցանկանում ռազմական կրթություն և ուսուցում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և խախտում է քաղաքացիների իրավունքները (այս երկրի - խմբ.)»,- Մենենդեսը հարցրել է Բլինքենին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular