Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև թուղթ» բերողի պես կսկսեն զգուշացնել ապագայի ցեղասպանության վտանգի մասին. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԵՐԿԱՐ
Ու՞մ է ամենից շատ անհրաժեշտ, որ թե՛ հայկական, թե՛ արցախյան ճակատներում սկսվեն ռազմական գործողություններ... ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին:
ԵՄ-ն իր հանձնակատարների շուրթերով հրապարակային մեղադրում է ՀՀ-ին, որ ՀՀ վարչապետը Ադրբեջանի առջև ստանձնած իր հանձնառությունները չի իրականացնում:
ԱՄՆ-ը Բլինկենի մակարդակով պնդում է, որ կողմերը իրենց բոլոր հանձառությունները պետք է իրականացնեն, բայց առանց ռազմական միջամտության ու էսկալացիայի:
ՌԴ-ն փաստում է, որ կողմերը պետք է իրեց խոստումները ի կատարար ածեն, միաժամանակ հայկական կողմին՝ ի դեմս ՀՀ վարչապետ, կոչ անում, որ ազնիվ ու բաց լինի իր ժողովրդի հետ, թե ինչ է քննարկում բանակցություններում ու ինչ փաստաթղթեր է մտադիր ստորագրել:
 
Ադրբեջանը պարբերաբար ու գրեթե բոլոր հարթակներում պնդում է, որ հայկական կողմը հետ է կանգնում ու փորձում է փախչել իր վրա ստանձնած պարտավորություններից:
Թուրքիան հայտարարում է, որ եթե ՀՀ-ն ցանկանում է, որ հարաբերություններ կարգավորվեն, պետք է իրականացնի իր տված խոստումները ու հանձնառությունները:
ԵՎ միայն Իրանն է, որ տարբեր տոնայնություններով զգուշացնում է հատկապես ՀՀ-ին ու ռեգիոնալ որոշ այլ երկրների, որ ինքը թույլ չի տա ռեգիոնում սահմանների փոփոխություն. խոսքը հատկապես Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանին տրամադրելու մասին է: Նշենք, որ Իրանի դիրքորոշման մեջ «մասնաբաժին» ունեն ինչպես ռուսները, այնպես էլ չինացիները:
 
Ի դեպ, մի պարզաբանում էլ. ինչու ԱՄՆ-ը ամենից քիչն է ցանկանում, որ ՀՀ վարչապետը իր վրա վերցրածը ռազմական ճնշման արդյունքում չիրականացնի, այլ զիջին Ադրբեջանին խաղաղ ճանապարհով, քանի որ լավ հասկանանում է, որ ռազմական գործողությունների պայմաններում միգուցե Իրանը մտնի Սյունիք, իսկ ՌԴ-ն էականորեն աջակցի, այդ թվում ռազմական կոնտինգենտ ավելացնելով ՀՀ-ում, հատևաբար սա նոր ու մեծ գլխացավանք կդառնա հատկապես իրենց համար:
 
Եվ ուրեմն ինչո՞վ է ՀՀ գործող իշխանությունների և անհատապես ՀՀ գործող վարչապետին ձեռնտու, որ ռազմական գործողությունները վերսհսեն.
Արտաքին ասպեկտ. հաշվի առնելով, որ մեկ անգամ արդեն 2020 թ-ին հայկական կողմը, մտնելով իմիտացիոն պատերազմի մեջ, կարողացավ այդ կերպ հանձնել այն, ինչ քաղաքական ճանապարհով նախորդ տարիներին բանակցել ու հանձնառություն էր վերցրել Ադրբեջանի (ու ոչ միայն) առջև, հետևաբար առնվազն կարելի է նման սցենար ևս մեկ անգամ խաղարկել:
 
Չամրապնդելով ՀՀ բանակի դիրքերը ու երկրի պաշտպանունակությունը՝ ակնհայտ է դառնում, որ հնարավոր պատերազմը լինելու է կապիտուլյացիա 2 բեմականացում, որի արդյունքում կունենանք ճեղքում Վայոց Ձոր և Սյունիքի հատվածներում՝ առնվազն երկու տեղով: Կողքից ամեն բան կլինի լեգիտիմ, այսինքն հայկական կողմը իր խոստումները չի կատարում, ուրեմն Բաքվի ռազմական գործիքներով ճնշումը լեգիտիմ է, և այլ, և այլն:
Ոչ մեկը մեծ հաշվով չի քննադատի, կհնչեն կոչեր և վերջ:
 
Իսկ Իրանի մասնակցությունը գործընթացին բավական բարդ է կանխատեսել, քանի որ այդ պարագայում խնդիրը կստանա մակրոռեգիոնալ բնույթ ու մասշտաբներ:
Ներքաղաքական ասպեկտը ՀՀ գործող վարչապետի համար նույնքան կարևոր է. մեդիա դաշտ թեզ կգցվի, թե բա «մենք պատերազմից հետո ուժեղ ու կարողունակ չենք, իբր բանակ չունենք, և քանի որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, իսկ մենք դաշնակիցներ չունենք, մենք պայքարեցին, ունեցանք զոհեր ու ստիպված հանձնեցինք այն, ինչ Ադրբեջանը ուզում էր»: Մյուս կողմից մենք փրկեցինք այդքան անմեղ կյանքեր, հետևաբար պետք է զիջենք: Այստեղ կարևորը այն է, որ պարտությունը ու հանձնումը, նոր կապիտուլյացիան լինեն լեգիտիմ ու հասարակությունը ասի, թե բա «նիկոլոսը ինչ կարող էր անել...»:
 
Հնարավոր ռազմական գործողությունների պայմաններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ՀՀ գործող վարչապետի համար. նա ստանում է լեգիտիմ առիթ զիջելու այն, ինչ խոստացել էր, ու դա լեգիտիմ կերպով վաճառելու հանրությանը:
Ստացվում է արտքին գրեթե բոլոր խաղացողները գոհ են լինում (եթե, իհարկե, Իրանը Սյունիք չի մտնում), ժողովուրդն էլ լավ կերակրվում է, «սա տանք, որ նա պահենք», կամ դե «ռուսները մեզ գցեցին, թուրքը ավելի լավ է», «կամ թե սա մենակ ինչ կարող էր անել» թեզերով ու շարունակում ապրել:
 
Ստացվում է, որ մեղավորը էլի ինքն է, սակայն պատասխանատուն ինքը չէ: Շարունակում ենք ապրել նույն ռիթմի մեջ:
Դե իսկ քաղաքական ուժերի մասին խոսել, կարծում եմ, կարիք էլ չկա առհասարակ:
Կա, իհարկե, մեկ այլ սցենար ևս. ստորագրելու ու զիջելու թեման սկսում են (արդեն սկսել են) ցանցերով մեդիաներով լցնել ժողովրդի ուղեղը, որն առանձնապես հավես ու հույս էլ չունի ոչ միայն որևէ մեկի հետ կապված, այլև առհասարակ այլևս «քաղաքականությամբ չի զբաղվում»:
 
Հօգուտ կապիտուլյացիա ստորագրելու հիմնական թեզը լինելու է տնտեսական օգուտների ու նման որակի շեշտադրումները, «5-րդ շարասյունների» ոճի թեզերը և այլն:
Իսկ այս ընթացքում նա կբանակցի, հնարավոր բոլորի հետ, թե բա ո՞վ է գառանտ կանգնելու, որ կապիտուլյացիան ստորագրեմ, դա կպահպանվի՞ ու Բաքուն է՞լ ավել բան չի ցանկանա: Եթե Արևմուտքը Թուրքիայի ներգրավվածությամբ, (դա սակայն արդեն այնտեղ ընտրություններից հետո), կկարողանա նման երաշխավորներ գտնել, սա սուս ու փուս կգնա ու ստորագրի որևէ փաստաթուղթ, որի արդյունքում ՀՀ-ն դրա հաջորդ առնվազն 2-3 տարում կդադարի գոյություն ունենալուց:
 
Իսկ ստորագրման հաջորդ օրը առավոտյան Երևանում ոչ մի բան տեղի չի ունենա, ոչ մի քայլ, ոչ մի գործողություն, մարդիկ ու ուժերը կապերն իրենց կենցաղային հոգսերով ու միայն մի քանի «խելագարներ», հասկանալով աղետը ինչ է բերելու, «սև թուղթ» բերողի պես կսկսեն զգուշացնել ապագայի ցեղասպանության վտանգի մասին, ինչպես նրանք դա անում էին 2018-ից սկսած, բայց գրեթե բոլորը արդեն վաղուց հոգնել են նրանց այդ նեգատիվ տեքստերից՝ հավես չունենալով անգամ արդեն սեփական կյանքը փրկելու համար քայլեր անել...
Էս ա:

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին
Ամենադիտված