ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում հնարավոր է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում տեղի ունենա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Բնականաբար, այդ թեման քննարկվել է։ Անցած տարի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց հայկական կողմը չմասնակցեց, մենք հետաձգեցինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղում և սննդամթերքի, և դեղորայքի, և մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների շատ սուր կարիք կար։ Պարզ է, որ բանակցությունները ընթանում են այս պահին հեռավար տեսքով, որովհետև փոխանակվում ենք մեր առաջարկներով, մեր պատկերացումներով խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Այո, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,-  նշեց Միրզոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular