ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Նաիրի» ԲԿ-ում վիարահատելու են։ Նա Hayastan.news-ին փոխանցել էր, որ Կառավարական ամառանոցի բակում, վազելու ընթացքում ընկել էր ու կոտրել աջ թևի արմունկը, և այն վերականգնելու համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն էր առաջացել։ Այսօր ԱԺ նախագահը հիվանդանոցից Hayastan.news-ի հետ զրույցում փոխանցեց, որ վիրահատությունն անցել է նորմալ, տևել է 3,5 ժամ, արմունկն ամրացրել են «մետաղական պլաստինաներով»։

«Բարդ վիրահատություն է եղել,  արմունկը մեջտեղից բացվել է, ոսկորի գլխիկը փշրվել, 70 տոկոսն են կարողացել վերականգնել, մնացածը մետաղական կոնստրուկցիայով են հավաքել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ իր հետ պատահած միջադեպը համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել, շատերը ուրախանում կամ չարախնդում են, ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց․ «Թող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է, մնացածը արդեն թող իրենց չվերաբերի»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular