ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևանգված կամ մոլորված Խնձորեսկի բնակիչը վերադարձել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ Սյունիքում ադրբեջանցիների կողմից առևանգված կամ, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մոլորված Խնձորեսկի բնակիչ Մարտին Գյուլամբարյանը վերադարձել է: Այս մասին

MediaHub-ին հայտնում են մեր աղբյուրները:

Նշվում է, որ Մարտինը վերադարձել է հայկական դիրքեր:

MediaHub-ի հետ զրույցում Մարտինի հայրը հաստատեց մեր տեղեկությունը: Նա նշեց, որ որդին, այո, վերադարձել է.

«Դիրքեր է իջել, իր հետ ամեն ինչ նորմալ է: Շնորհակալ եմ անհանգստության համար»,- նշեց ավագ Գյուլամբարյանը:

Այլ մանրամասներ նա չհայտնեց:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular