Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Bloknot.ru-ն գրում է, որ Բրիտանիայից ստացված տեղեկատվության համաձայն Իրանը շտապ կերպով իր հրթիռները տեղակայում է երկրի գաղտնի տարածքներում։ Խոսքը ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերի մասին է, այլ պատասխան հարված հասցնելու միջոցների։ Մասնավորապես, դրանք «Հադր-1»-ն ու «Իմադ»-ն են՝ մինչև 1800 կմ թռիչքի հեռահարությամբ և 0,75-1 տոննա մարտագլխիկով։ «Հորեմշեր»-ի ու «Հովեյզ»-ի նոր սերունդները  ունակ են 2 հազար կմ հեռավորության 1-1,5 տոննա մարտագլխիկներ հասցնել: «Սաջիլ»-ը թռիչքի նմանատիպ հեռահարությամբ և 0,5 տոննա մարտական ​​քաշով է։ Այս բոլոր «նվերներն» առաջին հերթին Իսրայելի համար են։


Իսկ վերջերս Իրանը հայտարարեց 1650 կմ հեռահարությամբ «Պավե» հիպերձայնային բալիստիկ հրթիռի և Heidar թևավոր հրթիռների մշակման մասին։ Նրանք ծրագրում են հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին և ամերիկյան բազաներին։


Իրանը դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը ոչ միայն հարվածային անօդաչու թռչող սարքերի, այ նաև հրթիռների արտադրությամբ։
Ադրբեջանին, եթե հարկ լինի, կհարվածեն տարբեր սերունդների «ֆաթեխ»-ներով, «Զուլֆիկար»-ներով, «դիզֆուլ»-ներով, «Սումար»-ներով, որոնք մինչև 500-700 կմ հեռահարության են։ Այժմ Իրանը շարունակում է իր զորքերը տեղաբաշխել Ադրբեջանի հետ սահման։ Գործարկվել են անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ, կործանիչներ, տանկեր և այլ զինատեսակներ։ Երկրների միջև հարաբերությունները վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ է։ Պատճառը հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումն էր։ Դրանից հետո Բաքուն փաստացի մեղադրեց հարևան երկրին ահաբեկչության մեջ եւ տարհանեց դիվանագիտական ​​առաքելության անձնակազմին, որը համաշխարհային քաղաքականության մեջ պատերազմի ավետաբեր է համարվում։

Նաև «Իրանի գործակալների» որս սկսվեց անդրկովկասյան այդ հանրապետությունում, տասնյակ մարդիկ բերման ենթարկվեցին: Իրանը կարծում է, որ հենց Ադրբեջանի տարածքից են անօդաչու թռչող սարքեր են արձակվել, որոնք հարձակվել են Իսլամական Հանրապետության թիրախների վրա, մասնավորապես՝ Սպահան քաղաքի ռազմական գործարանի վրա: Մի շարք վերլուծաբաններ չեն բացառում, որ Իրանը կարող է ավելի հեռուն գնալ և իր զորքերը տեղափոխել Հայաստան: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի հետ հակամարտության հերթական փուլն է այնտեղ  բորբոքվում, որոշումը ինքնաբերաբար կարող է հանգեցնել ռազմական գործողությունների մեկնարկի։ Թուրքիան ամենակարճ ժամկետում կներքաշվի այդ ամենի մեջ։ Իսկ հետո, եթե չհաջողվի հաղթել Իրանին, Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակման կենթարկվի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից: Սակայն իրադարձությունների զարգացման սցենարը չի բացառում, որ Թել Ավիվը առաջինը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին անկախ Ադրբեջանի հետ կապված իրավիճակից։ «Իրանի դեմ Իսրայելի պատերազմի հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թել Ավիվ կատարած այցից հետո։ Եվ նա միակը չէ, ով նման կանխատեսում է անում։


Իսրայելը հստակ հայտարարել է, որ հարվածելու է Իրանին։ Միգուցե՞ պետք է կանխարգելել այդ հարվածը: Հատկանշական է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքը. մարտի սկզբին նա հերքեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հայտարարությունները Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածի անօրինականության մասին։ «Մեզ թույլատրվո՞ւմ է պաշտպանվել: Հասկանալի է, որ մեզ թույլ են տալիս դա անել, և պարզ է, որ մենք դա կանենք»,- ասել է Նեթանյահուն։
Իրանի կողմից միջուկային ռումբ ունենալը ինքնաբերաբար անհնարին կդարձնի ցանկացած ուժային ճնշում, այդ թվում Թեհրանի աջակցությունը Պաղեստինի զինված խմբավորումներին դադարեցնելը: Հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հնարավորությունները նվազագույն են: Միացյալ Նահանգները ներքաղաքական պատճառներով պատրաստ չէ վերադառնալ միջուկային գործարքին։ Բացի այդ, Իրանի միջուկային օբյեկտների դեմ նախկինում թիրախավորված ահաբեկչությունները հնարավորություն են տվել դանդաղեցնել միջուկային ծրագիրը, սակայն այժմ դա արդեն բավարար չէ, քանի որ այդ ծրագիրը մոտ է ավարտին։

Հետևաբար, Իսրայելը բացի ռազմական գործողությունից այլ տարբերակ չունի: Հնարավոր է, որ իրանական հրթիռների տեղակայումը պատասխան է Իսրայելի հարված հասցնելու կոնկրետ ժամկետների մասին ստացված տեղեկատվությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվել
Ամենադիտված