Ուժգին երկրաշարժ՝ Իրանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Ուժգին երկրաշարժ՝ Իրանում](/timthumb.php?src=disc/18-03-23/1bd33a3dd4cdf5fd424c1fc256e70a64.jpg&w=780)
Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, Իրանի հարավային հատվածում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Բնաղետի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Լենգե քաղաքից 48 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 88 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։