Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը երկու ամսով կալանավորվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, 2 ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

Նա նշեց, որ որոշումն անօրինական է եւ իրենք այն բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կապիտան Եղիշե Հակոբյանը մեկ ամսից ավելի բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մաշկի փոխպատվաստման էր ենթարկվել։ Նրան մարտի սկզբին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ձերբակալման պահին հոսպիտալում էր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտան Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ծրագրվել է վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման մոտեցումը. Արցախի պետնախարարՄի շարք մարզաձևերում մարզիչների ատեստավորում կանցկացվիՄարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել. Արմեն ԲադալյանԱդրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա Ընտրություններ՝ անցյալի արատավոր բարքերի ուղեկցությամբ. ՔՊ-ն ամեն գնով պահում է իշխանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 մարտ)Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բասկետբոլ«ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»» «Պետդումայի պատգամավոր Վասերման. Հայաստանում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը ձեռնտու է Փաշինյանին»Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբՀաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրելԱդրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծըՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունիՌուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ ՊուտինԱդրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր ՎանեցյանՀայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվըԵրևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՀՖՖ-ն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմըԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններինԹուրքիայի սպորտի նախարարը ժամանել է ՀայաստանԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան Միջազգային արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել. Argus MediaԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունՀայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս է կառուցվումԳեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել էՄահացել է Նարինե ՀովհաննիսյանըՀայաստանը զանգվածաբար զորքեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենըՔաղաքագետ Միխայլովը նշել է այն երկրները, որոնցում ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանից հետո սադրանքներ կազմակերպելԱրդյո՞ք Ռուսաստանը պետք է հասկանա և կների. հայերը հայտարարել են Ղարաբաղի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին Հայաստանում ռուսական բազան բանալի է ամեն ինչի համար հարավում և արևելքում. մենք ընդմիշտ ենք այդտեղՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համարԱյս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել 5-րդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է. ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներն՝ ամփոփՖուտբոլի հավաքականի մարզիչի վրա մեծ ճնշում են գործադրումՊայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում․ կան զոհեր և վիրավորներԻ՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը. Կրեմլը պատասխաններ է փնտրումՆոր երկրաշարժ՝ ԹուրքիայումՀռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար Ավինյանն ուզում է ազատվել Փաշինյանի բեռից«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկն օգտագոծում են փոխնախարարից ազատվելու համար«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում դի է հայտնաբերվել
Ամենադիտված