Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի արտգործնախարարությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

«Այս կապակցությամբ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ Խորհրդին ուղղված Եվրախորհրդարանի կոչին՝ հասցեական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի։

Կարևոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձևերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տևող և տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված:

Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի և հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա:

Եվրախորհրդարանը ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին իր բանաձևում նաև ընդունել և դատապարտել է Թուրքիայի ծավալապաշտական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, ինչն այդ թվում դրսևորվել է մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար հակամարտության գոտի սիրիացի վարձկանների ուղարկմամբ, և դիրքորոշում հայտնել, որ տարածաշրջանում կառուցողական դերակատարություն ունենալու համար Թուրքիան պետք է վերանայի իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին և իրական քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար:

Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն և տևական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար սկզբունքներին համապատասխան:

Այս առումով համակարծիք ենք Եվրախորհրդարանի անդամների հետ, որ համապարփակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր բռնությունները և վերացնել հակամարտության բուն պատճառները, այդ թվում՝ կապված արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման, Արցախի վերջնական կարգավիճակի որոշման, ինչպես նաև բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի խնդրի լուծման հետ:

Համոզված ենք, որ Եվրախորհրդարանի բանաձևերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարևոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը և Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մի շարք մարզաձևերում մարզիչների ատեստավորում կանցկացվիՄարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել. Արմեն ԲադալյանԱդրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա Ընտրություններ՝ անցյալի արատավոր բարքերի ուղեկցությամբ. ՔՊ-ն ամեն գնով պահում է իշխանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 մարտ)Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բասկետբոլ«ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»» «Պետդումայի պատգամավոր Վասերման. Հայաստանում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը ձեռնտու է Փաշինյանին»Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբՀաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրելԱդրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծըՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունիՌուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ ՊուտինԱդրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր ՎանեցյանՀայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվըԵրևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՀՖՖ-ն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմըԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններինԹուրքիայի սպորտի նախարարը ժամանել է ՀայաստանԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան Միջազգային արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել. Argus MediaԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունՀայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս է կառուցվումԳեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել էՄահացել է Նարինե ՀովհաննիսյանըՀայաստանը զանգվածաբար զորքեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենըՔաղաքագետ Միխայլովը նշել է այն երկրները, որոնցում ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանից հետո սադրանքներ կազմակերպելԱրդյո՞ք Ռուսաստանը պետք է հասկանա և կների. հայերը հայտարարել են Ղարաբաղի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին Հայաստանում ռուսական բազան բանալի է ամեն ինչի համար հարավում և արևելքում. մենք ընդմիշտ ենք այդտեղՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համարԱյս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել 5-րդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է. ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներն՝ ամփոփՖուտբոլի հավաքականի մարզիչի վրա մեծ ճնշում են գործադրումՊայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում․ կան զոհեր և վիրավորներԻ՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը. Կրեմլը պատասխաններ է փնտրումՆոր երկրաշարժ՝ ԹուրքիայումՀռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար Ավինյանն ուզում է ազատվել Փաշինյանի բեռից«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկն օգտագոծում են փոխնախարարից ազատվելու համար«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում դի է հայտնաբերվելՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Ամենադիտված