ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղաթիռից կախված՝ 32 ձգում՝ 1 րոպեում. Համազասպ Հլոյանը՝ Գինեսի ռեկորդակիր

ՍՊՈՐՏ

 Հայ մարզիկ Համազասպ Հլոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ Երևանում ուղղաթիռից կախված վիճակում 1 րոպեում կատարելով 32 ձգում վարժություն:  Այս մասին տեղեկացնում է United Press International պարբերականը: 

Նշվում է, որ Հլոյանը ռեկորդը նվաճելու համար մարզվել է Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի հետ:

Նախորդ ռեկորդը սահմանել էր բելգիացի մարզիկ Ստեն Բրուինինկը՝ ուղղաթիռից կախված վիճակում կատարելով 25 ձգում: Նշվում է, որ Բրուինինկը գերազանցել էր ավելի վաղ Սահրադյանի սահմանած ռեկորդը՝ 23 ձգում՝ 1 րոպեում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular