Ո՞վ է ԱԳՆ նոր խոսնակը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ![Ո՞վ է ԱԳՆ նոր խոսնակը. «Հրապարակ»](/timthumb.php?src=disc/14-03-23/1e163a973e50aabfe900a769ef59a205.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրաժարական տվեց, նրա փոխարեն նշանակվեց 32-ամյա Անի Բադալյանը, ով վերջերս նշանակված փոխարտգործնախարարի՝ Վահան Կոստանյանի ընկերուհին է։
Նա 2012-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բակալավրիատը, 2013-ին ընդունվել է մագիստրատուրա, իսկ 2014-ից աշխատում է ԱԳՆ-ում։
2023 թվականի հունվարին նշանակվել է Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ 2 ամիս անց՝ ԱԳՆ մամուլի քարտուղար։ Բադալյանն ամուսնացած չէ»: