ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերկանգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1666- Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։
1836-Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիեն): Այդ կանոնադրությամբ սահմանվել է հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները, իսկ հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի (վիճակների), կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի: 
1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։
1930- ծնվել է  քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։
1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։
1965- վախճանվել է  բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։
1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։
2005-18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:
2010-Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Բանաձևը ընդունվել է  ընդամենը 1 ձայնի առավելությամբ։
2011- «Զբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Զբերբանկ»-ը գնել է  Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլլարով։
2020- Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք բերված Իտալիայից, սկսվել է կորոնավիրուսային համաճարակը Հայաստանում:
2021-Ադրբեջանում գերության մեջ գտնվող  Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել և հասել տուն՝ Բեյրութ։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1425 մ․թ․ա․ —վախճանվել է  եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։
105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։
222 —սպանվել է հռոմեկան կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։
1302- Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այդ օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։
1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։ 
1702 —լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։
1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։
1811 —Նոտտիհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։
1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։ 
1864- անգլիական  Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։
1878 —Ֆրանսիայի Ակադեմայիում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը անվանվել է շառլատանություն։
1888- ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։
1914- վախճանվել է  ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։
1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։
1919 —Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն կապված բոլշևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։ 
1921- ծնվել է  արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։
1952- ծնվել է  անգլլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։
1955- վախճանվել է  շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։
1970 —Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։
1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի իր առաջին հաջողված փորձարկումը։
1985 —ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ նիստում Միխաիլ Գորբաչյովը ընտրվել է  ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։
1990- Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։
2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել են։
2006- վախճանվել է  Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։
2008- վախճանվել է  վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։
2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։
2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։
2020-ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա:
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular