Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, 

Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր , Լաոս՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1868-առաջին անգամ  «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։

1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։

1926- ծնվել է  ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։

1935- ծնվել է  հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։

1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։

1949 —ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։

 1986- վախճանվել է   ամերիկահայ գրող Արամ Հայկազը։

1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։

2000 —վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։

2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։

- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։

2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։

2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա»  մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է  հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։

2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:

2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ Գասպարյանն  իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով և դիմել է վարչական դատարան:

2022- վախճանվել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503- ծնվել է  Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։

1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։

1628 —ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։

 1670 —վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհանես Ռուդոլֆի Գլաուբերը։

1735- ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։

1772- ծնվել է  գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։

1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։

1813 —Գերմանիայում սահմանվել է  «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։

1832-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։

1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։

1862 —ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։

1872- վախճանվել է   իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։

1876 —հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։ 

1879-ծնվել է  գերմանացի գրող Յակով Վասերմանը։

1893 —Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։

1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։ 

1910 —Չինաստանում արգելվել է ստրկությունը։

1920- ծնվել է  ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։

1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։

1945- ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։

1952 —Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել  «ժամանակավոր նախագահ»։

1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։

1957- ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։

1958- ծնվել է  դերասանուհի Շերոն Սթոունը։

1967 —ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։

 1970 —նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։

1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի  աստղագետների մի քանի խմբեր  հայտնաբերել են Ուրանի օղակները։

1982 —տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։

 2001 — վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսյոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։

2018 —վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։

Կ.Խաչիկյան

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից
Ամենադիտված