ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղրղզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից), 
Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1842- ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։
1898- ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։
1911- ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։
1918- կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի 4-րդ հոդվածի բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված  Արևմտյան Հայաստանի տարածքները այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։
1930- բացվել է Համազգային ճեմարանը։
1933- վախճանվել է  ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։
1949- ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։
1953- ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։
1959- բացվել է Մատենադարանը։
1985- ծնվել է   երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։
1988- «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին, որի մեջ մեղադրել է «Խորհրդային Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։
2003-Հայաստանյան 6 հեռուստաընկերություններ ուղիղ եթեր են հեռարձակել  հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝  Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։
2008- Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ ՀՔԾ-ում  քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:
2018- նոր էլեկտրագնացքը իրականացրել է իր առաջին երթուղին, որի ժամանակ  2 ժամվա ընթացքում  Երևանից հասել է Գյումրի:
2022- Ատոմ Ջանջուղազյանն դարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահ:
- Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ: ԱԺ–ում նրա օգտին քվեարկել է միայն ՔՊ-ն, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1468-վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։
1575 —Մոգոլների կայսր Ակբար 1-ին Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։
1639 —Բոստոնի  (ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունը ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։
1768- վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։
1804 —Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքը առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։
1842- վախճանվել է  անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։
1845- Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։
1845- ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։
1847- ծնվել է շոտլանդացի գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։
1861- Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։
1863-ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։
1875- Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։
1878 —Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական ինքնավար կոմսությունը։
1894 —փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։
1921- կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկրների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար 1923 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։
1923- Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։
1924- Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։
1933 —Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։
1938- Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։
1991- Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին
2005 —Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։
2008- վախճանվել է  իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։
Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular