Բռնվել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Աբդեսլամը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը:
Ընդ որում` մամուլում կան տեղեկություններ, որ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է երկու հոգի, որոնցից մեկը հենց Աբդեսլամն է:
Աբդեսլամը վերջին շրջանում ամենաորոնվող հանցագործներից էր, Բելգիայի ոստիկանությունը բազմիցս դիմել է հատուկ գործողությունների` նրան որսալու համար:
Հիշեցնենք, որ փարիզյան ողբերգական ահաբեկչությունը 130 մարդու կյանք էր խլել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին: