Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գրենադա՝ Անկախության օր, Իռլանդիա՝ Սուրբ Մէլի օր, Թաթարստան՝ Հանրապետության օր, ճապոնիա՝ Հյուսիսային տարածքների օր։ 


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1876– ծնվել է թատրոնի հայ դերասան Իսահակ Ալիխանյանը։
1899 - առաջին շոգեքարշն է մտել  Ալեքսանդրապոլ:
1910 - ծնվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։
1921- ՀՍԽՀ ռազմգործժողկոմի տեղակալ Հովսեփ Լազյանի նախագահությամբ կազմակերպվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտեն։ 
1922 - ծնվել է  նկարիչ Մկրտիչ Սեդրակյանը։
1992- Հայաստանում բացվել է ԱՄՆ-ի դեսպանատունը, որը առաջին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն էր Հայաստանում:
2007- Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են  Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման համաձայնագիրը:
2013 –վախճանվել է  քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը։
2013 - վախճանվել է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։
2017-Բելառուսի Գերագույն դատարանը քննել է բլոգեր Լապշինի բողոքը Ադրբեջան արտահանձնելու հարցով։
2019-Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանը շարունակել է  մնալ կալանքի տակ։
2022-Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 8 ռազմագերու:


ԱՇԽԱՐՀՈՒՄ


953 —վախճանվել է հույն վանական, Օսիս Լուկա  վանքի հիմնադիր, սրբադասված Լուկա Էլլադացին։
1324 —արագոնյան թագավոր Ալֆոնսոն գրավել է սարդինական Իգլեզիաս ամրոցը։ 
1478– ծնվել է անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ Թոմաս Մորը, որը հայտնի է իր «Ուտոպիա» երկով:
1783 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում Ֆրանսիան և Իսպանիան դադարեցրել են Ջիբրալթարի պաշարումը, որից հետո Մեծ Բրիտանիան անընդմեջ տիրել է դրան և օգտվել օգուտներից։
1807 – տեղի է ունեցել Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, որը ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է։
1812 – ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքքենսը։
1832– ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրել է Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
1841 - ծնվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին։
1845 —վանդալ Ուիլյամ Լլոյդը Բրիտանական թանգարանում փշրել է հազվագյուտ Պորտլենդական գավաթը։
1847 —Ֆյոդր Ինոզեմցևը Ռուսաստանի կայսրությունում առաջին անգամ իրականացրել է վիրահատություն եթերային անզգայացման օգտագործմամբ։
1882 —կայսր Գուանսյուն ներդրել է Կրկնակի Վիշապի շքանշանը, որը հանդիսացել է Ցին դինաստիայի Չինաստանի բարձրագույն պետական պարգև, որով պարգևատրվել են մանչժուրական դինաստիային զգալի ավանդ ներդրած անձիք։ 
1920 —գնդակահարվել է ադմիրալ, բևեռախույզ, Սպիտակ շարժման առաջնորդ Ալեքսանդր Կոլչակը։
1929– ծնվել է չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ Ալեխանդրո Խոդորովսկին:
1940 —կայացել է Ուոլտ Դիսնեյի  «Պինոկկիո» լիամետրաժ մուլտֆիլմի պրիմերան։
1942-Խորվաթական հեղափոխական շարժումը Բանյա-Լուկայի շրջանում իրականացրել է 2300 սերբերի (որոնցից 551 երեխաներ) սպանդ, որը հայտնի է Ուշաստի սպանդ անվանումով։
1950 —ԽՍՀՄ-ում առաջին անգամ նավի տախտակամածին նստել է թռչող սարք՝  Ка-10 ուղղաթիռը։
1951 —Կորեական պատերազմի ժամանակ հարավկորեական բանկի  11-րդ դիվիզիան Սանչխոն և Կյոնսան-Կամ տարածքներում իրականացրել է կոմունիստների նկատմամբ բարյացակամ տրամադրվածություն ունենալու մեջ կասկասվող խաղաղ բնակչության մասսայական սպանդ, սպանվել է 705 մարդ։
1954– ծնվել է գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ) Դիթեր Բոլենը:
1979 —վախճանվել է գերմանացի նացիստական հանցագործ, Օսվենցիում համակենտրոնացման ճամբարի բժիշկ Յոզեֆ Մենգելյեն։
1981– վթարի է ենթարկվել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
1984– ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի, հատուկ հանդերձանքով դուրս է եկել բաց տիեզերք:
2014 —Սոչիում բացվել են 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։
 Կ.Խաչիկյան

Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից
Ամենադիտված