ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիրներին զրկում են անձեռնմխելիությունից. Փաշինյանի ճղճիմ վրեժը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկում է «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը։

Օհանյանին և Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին որոշման նախագիծ չի ներկայացվել, նրանց առայժմ զրկում են միայն պատգամավորական անձեռնմխելիությունից, քրեական հետապնդման ենթարկելու համար։

Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեկ միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովում, որոնցից մեկը գաղտնի է։ Ըստ գործի նյութերի ՝ Սեյրան Օհանյանը մեղադրվում է վատնումների, յուրացումների, պաշտոնական դիրքը ծառայության շահերին օգտագործելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթներից մեկում անցնում է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգոր Խաչատուրովը, Արմեն Չարչյանին էլ մեղադրում են հայտնի «հաց բերողի» գործով իբր կեղծ բժշկական տեղեկանք տրամադրելու և այդ կերպ նրան կրկին կալանավորելու և բանտոմ մահվան հասցնելու մեջ։

Թե՛ Արմեն Չարչյանը և թե՛ Սեյրան Օհանյանը հերքում են առաջադրվող մեղադրանքները, Պաշտպանության նախկին նախարարը նույնիսկ երեկ տեսաուղերձով դիմել է հանրությանը, նշել, թե իրենց հետապնդում են բացառապես Հայաստանի ապիկար և Արցախը հանձնած իշխանությունները։ «Ես հաղթանակած բանակի գեներալ եմ, ինձ հետապնդում են Արցախը հանձնողները»,- նշել է Սեյրան Օհանյանը՝ հստակ արձանագրելով, որ իրենց մեղադրողները ամեն ինչ անում են Հայկական բանակը անվանարկելու, թուլացնելու և Արցախը վերջնականապես թշնամուն հանձնելու համար։

Ըստ էության, Օհանյանը հայտարարել է, որ ինքն ու Չարչյանը կողմ են իրենց քրեական հետապնդման ենթարկելու դատախազի միջնորդությանը, իսկ գործընկերներին կոչ են արել չմասնակցել այդ թատերական ներկայացմանը։ Թերևս այս քայլերով, իշխանությունը նպատակ ուներ թուլացնել ընդդիմությանը՝ հանրությամ մեջ հերթական անգամ տպավորություն ստեղծելով, թե գործ ունենք հանցավոր ընդդիմադիրների հետ, մինչդեռ ընդդիմության բավականին կշռադատված և լուրջ քայլերի միջոցով հերթական անգամ ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես քրեական հետապնդում է իրականացնում իր ընդդիմախոսների դեմ՝ փորձելով այսկերպ կրկին վարքաբեկել ընդդիմադիրներին, հընթացս էլ, շեղելով հանրության ուշադրությունը, ևս մեկ դավադրություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։

Լուիզա Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular