Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լալահառաչ» PR Չարենցի «բարձր հովանու» ներքո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Փիրուզա Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ՀՀ առաջին կեկելը մի լա՜ց է դրել Չարենցի համար, մի լա՜ց:
ՈՒ PR-վել է, որ PR-վում է.
«Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը,- գրում է նա,- սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին:
Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի Մայրաքաղաք Ռեյկավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ:
Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում»։

ՈՒզում է ասել, թե ինքը... է՛լ նախկին փնթին չէ՜՜՜.
պետբյուջեի հաշվին (տարեկան 39 հազար դոլար) հարդարել է մազերը,
մաքրել եղունգների տակի կեղտը,
«դզել-փչել» դեմքն ու աշխարհն է ոտնատակ տվել:
ՈՒզում է ասել, որ ինքը «каждый день артиста видит, академика видит, космонавта видит , Иштояна видит»!

Արդեն Իսլանդիայի տեղն էլ գիտի ու գիտի նաև, որ մայրաքաղաքը (չնայած սխալ գրելուն` «Ռեյկավիկ», թերևս, այդպես էլ արտասանում է) Ռեյկյավիկն է:
Այդ ամենին էլ գումարած Չարենց է «վերընթերցում» ու պտտեցնում հետը:
ՈՒ՞... «Երկիր Նաիրին»:
Իսկ ինչու՞ հատկապես «Երկիր Նաիրին»:

Դե՜, նշանների լեզվով «մտածող ու գործող»` հայկական ժողովրդական հեքիաթներից մեր կյանք ներխուժած հարամին հո «Քաջ Նազարը» չէ՞ր կորցնելու:
Կամ սեռաշեղվածի «Երկրի հակառակ կողմը» պոռնոգրաֆիան հո չէ՞ր «կրծքին սեղմած հասելու աշխարհի ծայրն» ու «ինքնամատուցվելու», հետո էլ` «մոռանալու» ինքնաթիռում և «ողբալու» հիշյալ անբարո խզբզոցի կորուստը:
Իհա՜րկե ո՛չ:
Իհա՜րկե Չարենցը պետք է լիներ կորսված հեղինակը:
ՈՒ հատկապես «Երկիր Նաիրին»:
Ռուսը կասեր` со смыслом!
Հասկանում ենք, կռահում` որպես եղերամայր փորձում ես «օվերտոնի նոր պատուհան» բացել սպասվող ապագա կորուստների առաջ:
Այս անգամ զոհասեղան ես փորձում բարձրացնել Երկիր Նաիրին:
Որ հետո մյուս պոետի հանգով կանչես.
-Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Չ՛ի ստացվելու:
Չե՛ք հաջողելու:
Էն 10 % կրակած «Իսկանդերը» հարվածելու է դավաճան ճակատներիդ ու վերջ է տալու ձեր անպետք-անիմաստ գոյությանը:
Անքննելի են գործերն Աստծո:
Հիշե՛ք այդ բանաձևումն ու ամեն վաղորդայնի հետ սպասեք «պատժող ձեռքի» անակնկալ հարվածին:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ. Գ. 1.
Իսկ ծանր չե՞ս տանում.
* «Բայրաքթար»-ների զոհ դարձած 5000-ից ավելի լույս տղաների կոտորածը` արնախումիդ կեղտոտ ձեռքերով:
* Անցյալ սեպտեմբերին Ջերմուկում 150-200 զինվորների զոհաբերումը:
* 12 000-ից ավելի հաշմանդամ ու խեղված դարձածների խաթարված կյանքը:
* Մի քանի հարյուր գերեվարված ջահելների տառապանքն ու նվաստացումները թշնամու բանտերում:
* Մսագործիդ ստեղծած ախոռում 15 ողջակիզվածների կյանքի ընդհատված պատմությունը:
* Արցախի 75 %-ի կորուստը,
* 187 գյուղ ու վեց քաղաք թշնամուն հանձնելու իրողությունը,
* տեղահանված 9396 ընտանիքների, 38 154 անտուն մնացած քաղաքացիների արցունքները:

Չե՞ս տանջվում.
* 200 վանքերի ու եկեղեցիների,
* 39 սրբավայրերի, բերդերի, ամրոցների,
* 4000-ից ավելի պատմամշակութային հուշարձանների ու կոթողների,
* 12 թանգարանների, 20 345 ցուցանմուշների,
* սուվերեն Հասատանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի,
* 21 կմ երկարությամբ միջպետական նշանակության ռազմավարական ճանապարհի կորստի համար:

Հ. Գ. 2. Ամոթից չե՞ս կարմրում,
երբ բլոկադայի մեջ մաքառող 120 000 արցախցիների ֆոնին, ազգային պատուհասը ցավակցում է թուրքերին և օգնություն առաջարկում:

Իհարկե նաիվ հացադրում է` դուք ու՜ր, ամոթն ու՛ր:
Դու էլ, ամենայն հավանականությամբ, ցավակցել ես քո պաշտելի Էմինե խանումին: Սիրում ես չէ՞ նրան նամակներ հղել. երկարաշունչ, «խոհա-փիլիսոփայական» զեղումներով ու «հանուն խաղաղության» ծիծաղաշարժ կոչերով:

Հ.Գ. 3. Կգա օրը մենք էլ ձեզ «կկորցնենք»` տնով-տեղով, ազգ ու տակով, ձեր պիղծ ցեղով:
Կկորցնենք ո՛չ թե «Ռեյկյավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռում», ո՛չ թե իսկապես «աշխարհի ծայր» Կանադայում կամ օֆշորային որևէ գոտում, այլ ՀՀ ազգային անվտանգության (գերագույն գլխավոր մարդակերի լեզվով ասած)` «պադվալում»:
Բարի վայելում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել. Արմեն ԲադալյանԱդրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա Ընտրություններ՝ անցյալի արատավոր բարքերի ուղեկցությամբ. ՔՊ-ն ամեն գնով պահում է իշխանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 մարտ)Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բասկետբոլ«ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»» «Պետդումայի պատգամավոր Վասերման. Հայաստանում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը ձեռնտու է Փաշինյանին»Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբՀաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրելԱդրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծըՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունիՌուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ ՊուտինԱդրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր ՎանեցյանՀայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվըԵրևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՀՖՖ-ն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմըԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններինԹուրքիայի սպորտի նախարարը ժամանել է ՀայաստանԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան Միջազգային արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել. Argus MediaԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունՀայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս է կառուցվումԳեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել էՄահացել է Նարինե ՀովհաննիսյանըՀայաստանը զանգվածաբար զորքեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենըՔաղաքագետ Միխայլովը նշել է այն երկրները, որոնցում ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանից հետո սադրանքներ կազմակերպելԱրդյո՞ք Ռուսաստանը պետք է հասկանա և կների. հայերը հայտարարել են Ղարաբաղի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին Հայաստանում ռուսական բազան բանալի է ամեն ինչի համար հարավում և արևելքում. մենք ընդմիշտ ենք այդտեղՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համարԱյս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել 5-րդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է. ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներն՝ ամփոփՖուտբոլի հավաքականի մարզիչի վրա մեծ ճնշում են գործադրումՊայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում․ կան զոհեր և վիրավորներԻ՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը. Կրեմլը պատասխաններ է փնտրումՆոր երկրաշարժ՝ ԹուրքիայումՀռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար Ավինյանն ուզում է ազատվել Փաշինյանի բեռից«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկն օգտագոծում են փոխնախարարից ազատվելու համար«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում դի է հայտնաբերվելՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 մարտ)
Ամենադիտված