Բաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ![Բաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա](/timthumb.php?src=disc/06-02-23/a18ee8d486e0a5c560ce382f8bd8c73b.jpg&w=780)
Չնայած փոխըմբռնման հուշագրի առկայությանը, իրանական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման առաջընթաց չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Անկասկած, երկկողմ հարաբերություններում այդ բացասական երանգների առկայությունն ազդում է նաեւ այլ ուղղությունների, այդ թվում՝ տրանսպորտային եւ տնտեսական հարցերի վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։