ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլից։

Խորին ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի առիթով՝ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին՝ այս բնական աղետի հետեւանքները վերացնելու համար։ Համապատասխան խողովակներով արդեն իսկ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել թուրքական կողմին։

Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին նման օպերատիվ և անկեղծ արձագանքի համար և ասել, որ հանձնարարում է երկրի իրավասու գերատեսչություններին ընդունել ռուս փրկարարների օգնությունը, ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular