ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առնչությամբ:

Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պետնախարարը.

«Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում:

Ցավակցում եմ ողբերգական աղետի բոլոր զոհերի ընտանիքներին ու մերձավորներին: Մաղթում եմ նրանց ուժ և տոկունություն այս ծանր փորձությունը հաղթահարելու համար: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, թե մարդկային ինչպիսի ողբերգությունների պատճառ կարող է դառնալ ավերիչ երկրաշարժը: Մեր ժողովրդին շատ լավ է ծանոթ այդ ցավը:

Մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար: Յուրաքանչյուր հայի կյանքն ու ճակատագիրը կարևոր է: Կարևորը է և՛ 3 միլիոնը, և՛ 120 հազարը, և՛ մեկ հայը՝ լինեն նրանք Հայաստանում, Արցախում, Սիրիայում, թե առհասարակ՝ հայկական աշխարհում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular