ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել հզոր երկրաշարժերից տուժած Թուրքիային և Սիրիային։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը գրել է Twitter-ում։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է շտապ օգնություն ցուցաբերել աղետի շրջաններում տուժածներին։

«Մեր մտքերն ուղղված են զոհերի ընտանիքներին»,- գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular