ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բարբեքյուի սարք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարբեքյու՝ խորոված, պատրաստելու սարքը բաղկացած է մետաղական ցանցից, որի օգնությամբ բաց կրակի վրա ուտեստներ են պատրաստում։ Ամենից հաճախ նման մեթոդ օգտագործվում է միս խորովելու համար: Նշենք, որ բարբեքյուն վերջանական իմաստով մեր սովորական խորովածն է, սակայն հիմա խոսենք միս խորովելու ամերիկյան մեթոդի՝ բարբեքյուի մասին։ 

Չնայած այն հանգամանքին, որ շատերը Ամերիկան ​​են համարում բարբեքյուի ծննդավայր, բայց դա միանգամայն սխալ է: Ավելի քան երեք հազար տարի մարդկությունը օգտագործում է տարբեր սարքեր կրակի վրա միս խորովելու համար: Բարբեքյուի գյուտի մասին կան մի քանի տեսություններ:

Հաիթի կղզու աֆրիկյան բնակչությունն է ժամանակին  օգտագործել միս խորովելու նմանատիպ մեթոդ, այն կոչվել է «Barbacoas» և առաջին անգամ հիշատակվել է 1553 թվականին իսպանացի պատմաբան Սիեզա դե Լեոնի «Պերուի տարեգրություն» գրքում: Դա կատարվել է հետևյալ կերպ. արևադարձային ծառերի ճյուղեր են հավաքել, այրել են այն, ապա դանդաղ մխացող ածուխների վրա միս խորովել: Դա կատարելու համար տեղի բնակիչները ածուխների վրա ոչ չոր ճյուղերից հյուսված ցանցերի վրա խորովելու սնունդն են դրել: Արդյունքում խորոված ուտեստը ունեցել է ծխի բույր: Հաիթիացիները եղել են այն կարծիքին, որ ծխի հոտը քշում է չար ոգիներին: Բացի դա ենթադրվել է, որ խորոված մսի հոտն էլ վանել է վայրի կենդանիներին:

Գոյություն ունեն նաև ենթադրություններ, որ բարբեքյու տերմինը գալիս է ֆրանսիական «barbe a gueue» անվանումից, ինչը թարգմանվում է որպես «մորուքից մինչև պոչ»: Այդ զվարճալի արտահայտությունը կարելի է բացատրել այն փաստով, որ այն ժամանակ  ֆրանսիացիները խորովել են ամբողջական որսի կամ ընտանի կենդանիներ: Խորովածի նման մեթոդը լայն տարածում է ունեցել: Ընդ որում այն  ժամանակ խոզի կողերը՝ չալաղաճներն, են համարվել ամենաէժան ու ամենացածր որակի խորովածի միս: Բայց հետո ԱՄՆ-ում ստրկատիրության ծաղկման ժամանակ աֆրոամերիկացիների մոտ տարածում է գտել խոզի կողերից բարբեքյուն և աֆրոամերիկացիների կողմից պատրաստման այդ եղանակը հնարավորություն է տվել ստանալ հիանալի ուտեստներ:

19-րդ դարի կեսերին բարբեքյուի մեթոդը սկսել է լայն ժողովրդականություն վայելել Ամերիկայում: Նորաձև է դարձել հանգստյան օրերին գյուղ գնալը կամ տան բակում կրակի վրա միս խորովելը: Բարբեքյուն այնքան տարածված է դարձել, որ սկսել են բացվել բարբեքյուի գրիլ-բարեր, տարածում են ստացել բարբեքյուի համար նախատեսված հատուկ քարե վառարանները: 1897 թվականին Հենրի Ֆորդը արտոնագրել է հատուկ փայտածուխ նախատեսված բարբեքյուի համար: Արդյունքում պատրաստման գործընթացը դարձել է ավելի հեշտ և արագ:

1950-ականներին Չիկագո քաղաքի բնակիչ եռակցող Ջորջ Սթիվենը փոփոխել է գոյություն ունեցող բարբեքյուի գրիլ սարքը և հորինել գրիլով հնոցը: Սկզբի համար նա տանիք է ստեղծել բարբեքյուի սարքի համար, որը պատրաստող ուտեստը սկսել է պաշտպանել անձրևից և փոշուց: Իրականում նա ընդամենը մետաղյա ծովային բոյլերը  կտրելով երկու մասի է բաժանել և ներքևում մի քանի անցք բացել՝ օդի շրջանառությունը բարելավելու համար: Որոշ ժամանակ անց այդ ամենը դրվել է եռոտանու վրա: Գյուտը անմիջապես հայտնի է դարձել նրա ծանոթների շրջանում և շուտով գրավել է ամբողջ Ամերիկան և ապա տարածվել այլ երկրներում:

Հետագայում բարբեքյուի սարքն ավելի ու ավելի է կատարելագործվել: Սարքի նորարարություններից բացի փոփոխվել և նորարարեցվել է նաև բարբեքյուի բաղադրատոմսը: Սկսել են օգտագործել մարինադների և սոուսների նոր տեսակներ: Բարբեքյուի սարքի վրա սկսել են խորովել  ոչ միայն միս, այլ նաև թռչնամիս, ձուկ, ծովամթերք: Սովորական է դարձել նաև նման եղանակով  բանջարեղեն և մրգեր խորովելը:

Հետագայում՝ 1980-ականներին հորինվել են գազի և էլեկտրաէներգիայի հիման վրա աշխատող բարբեքյու սարքեր, իսկ Բիլլ Բեստը անգամ այդ նպատակի համար ստեղծել է ինֆրակարմիր այրիչով բարբեքյու սարք: Ներկայումս վաճառքում կան ինչպես անհատական ​​օգտագործման այնպես էլ հատուկ սրճարանային կամ ռեստորանային բարբեքյու սարքեր: Նույնիսկ բուսակերներին են հետաքրքրում այդ սարքերը, որոնց վրա կարելի է բանջարեղեն և մրգեր  խորովել:

Нет описания.

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular