Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան վերջին օրերին լրջորեն ավելացրել է ճնշումը Հայաստանի վրա։ Առանցքային մի քանի պաշտոնյաներ մեկը մյուսի ետևից, իրար հերթ չտալով՝ Հայաստանին մեկ քննադատում են, մեկ ճնշումներ գործադրում, մեկ «փշի-փշի անում», իսկ Թուրքիայի հիմնական և գլխավոր ուզածը դա հենց «Զանգեզուրի ճանապարհն» է։ «Հայաստանը պետք է սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների պարզած խաղաղության ձեռքը,- հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքքարը։ Ըստ նրա, արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ երազներում մնալ տրամաբանական մոտեցում չէ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Աքքարը։ Նա նշել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը թուրքական կողմը ձևակերպում է որպես միջին միջանցք անունով, և Աքքարը նշում է, թե Հայաստանը այդ միջանցքի հարցը շարունակ մերժում է և դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհներն արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի, անվտանգության տեսանկյունից։ 


Նախօրեին էլ  Հարավային Կովկասում խաղաղության և կայունություն ստեղծելու հնարավորության ստեղծման մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն՝ նշելով, թե այդպիսի հնարավորություն ստեղծել է ղարաբաղյան պատերազմից հետո։ Արգենտինայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում Չավուշoղլուն հայտարարել է, թե քայլեր են ձեռնարկվել Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա հայտարարել է, որ Անկարայի նպատակն է Հարավային Կովկասը դարձնել կայունության և զարգացման տարածաշրջան, նշել, թե Թուրքիան ու Ադրբեջանն իբր անկեղծ են տրամադրված այդ ուղղությամբ։ Թուրքական կողմի վերջին շրջանի ակտիվացումը վկայում է, որ Թուրքիան ինքն էլ շտապում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի նկատմամբ, հնարավորություն ստեղծել իր քաղաքական ու տնտեսական էքսպանսիայի համար, ինչպես նաև իրականություն դարձնել Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի համար աղետալի նախագծի իրականացումը։ Եթե միայն տնտեսական և քաղաքական խնդիրներով հարցը պայմանավորված լիներ, ապա նշենք, որ տարվա սկզբից արդեն օդային բեռափոխադրումների հնարավորությունը բացված է երկու երկրների համար, բայց մինչ օրս որևէ ինքնաթիռ Հայաստան չի իջել Թուրքիայից որևէ բեռով, ինչը վկայում է, որ խնդիրն ամենևին էլ հարցերը փուլ առ փուլ լուծելը չէ, Թուրքիան ցանկանում է ամեն ինչ ստանալ միանգամից և Նիկոլ Փաշինյանի ձեռքով։

Մերի Միսակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մարզերի ընտրությունները երբեք գաղափարաքաղաքական չեն եղել. Արմեն ԲադալյանԱդրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա Ընտրություններ՝ անցյալի արատավոր բարքերի ուղեկցությամբ. ՔՊ-ն ամեն գնով պահում է իշխանությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 մարտ)Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բասկետբոլ«ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»» «Պետդումայի պատգամավոր Վասերման. Հայաստանում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչումը ձեռնտու է Փաշինյանին»Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբՀաշվի առնելով առկա իրավիճակը՝ այլ ինչ է հարկավոր, որ բնակչությունը վերադարձնի զգոնությունը«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրելԱդրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծըՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվովՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունիՌուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ ՊուտինԱդրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր ՎանեցյանՀայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվըԵրևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՀՖՖ-ն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմըԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններինԹուրքիայի սպորտի նախարարը ժամանել է ՀայաստանԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան Միջազգային արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի վճիռ է կայացրել. Argus MediaԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունՀայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս է կառուցվումԳեղարքունիքի մարզում գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն, որը տեղում մահացել էՄահացել է Նարինե ՀովհաննիսյանըՀայաստանը զանգվածաբար զորքեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենըՔաղաքագետ Միխայլովը նշել է այն երկրները, որոնցում ԱՄՆ-ը նախատեսում է Վրաստանից հետո սադրանքներ կազմակերպելԱրդյո՞ք Ռուսաստանը պետք է հասկանա և կների. հայերը հայտարարել են Ղարաբաղի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին Հայաստանում ռուսական բազան բանալի է ամեն ինչի համար հարավում և արևելքում. մենք ընդմիշտ ենք այդտեղՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբՀայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համարԱյս հատվածում ենք կառուցելու մեր երազած ակադեմիական քաղաքը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Եթե Փաշինյանի կառավարմամբ է տեղի ունեցել 5-րդ շարասյան ձևավորումը, հավանաբար ինքն էլ ղեկավարել է. ՀՀ երրորդ նախագահի դիտարկումներն՝ ամփոփՖուտբոլի հավաքականի մարզիչի վրա մեծ ճնշում են գործադրումՊայթյուն՝ ԱՄՆ-ի շոկոլադի գործարանում․ կան զոհեր և վիրավորներԻ՞նչ է անում Արևմուտքը Հայաստանում, որ չի կարողանում Ռուսաստանը. Կրեմլը պատասխաններ է փնտրումՆոր երկրաշարժ՝ ԹուրքիայումՀռոմի ստատուտի մասին որոշումը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի համար Ավինյանն ուզում է ազատվել Փաշինյանի բեռից«Գոյ» թատրոնի շուրջ աղմուկն օգտագոծում են փոխնախարարից ազատվելու համար«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում դի է հայտնաբերվելՇրջանների զգալի մասում սպասվում են տեղումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 մարտ)
Ամենադիտված