ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մոտ ընկերը նրան ոչ երկիմաստ ազդանշան է ուղարկել. Պետք է որոշում ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ արևելագետ Կարինե Գևորգյանն ասել է, որ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որոշի, թե ինչպես շարունակի հարաբերությունները կառուցել հարևան Իրանի հետ:


Իրանական կողմը բազմիցս է հայտարարել, որ իր համար անընդունելի են Հարավային Կովկասի տարածաշրջանում սահմանների փոփոխությունները։ Այդ ուղերձը տեղին է նրանով, որ Ադրբեջանը ցանկանում է բացել Զանգեզուրի միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի, այնտեղից էլ Թուրքիայի հետ։


Արևելագետ Կարինե Գևորգյանը վստահ է, որ Թեհրանի հայտարարությունները հեռու են դատարկ լինելուց և դրանց պետք է լուրջ վերաբերվել: Փորձագետը կարծում է, որ Իրանը մի շարք կարևոր ուղերձներ է հղել Հայաստանին: Դրանց թվում, օրինակ, Ադրբեջանին սահմանակից Սյունիքի մարզում Իրանի հյուպատոսության բացումը։


Պաշտոնական Երևանն իր հերթին, ինչպես ընդգծել է Գևորգյանը, վախենում է Արևմուտքի արձագանքից և, հետևաբար, փաստացի անգործություն է ցուցաբերում իրանական կողմի հետ համագործակցություն զարգացնելու հարցում։ «Եվ մինչ Երևանն իրեն մխիթարում է այն հույսով, որ ինքը թանկ է արևմտյան երկրների համար, Թեհրանը սպասում է»,- Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Գևորգյանը։ Եզրափակելով արևելագետը հավելել է, որ եթե Հայաստանը Իրանից իրական օգնություն խնդրի, ապա վերջինս ադրբեջանական կողմի արձագանքին չի նայի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular