ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն ահաբեկում է չեզոք երկրներին Ռուսաստանի հետ համագործակցության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ահաբեկում է Ռուսաստանի նկատմամբ չեզոք դիրքորոշված ​​երկրներին, որպեսզի բացառի ցանկացած համագործակցություն, փոխանցում է РИА Новости-ն։

«Ռուսաստանին հնարավորինս մեծ վնաս պատճառելու մոլուցքային ցանկությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է դիմում երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների կիրառմանը, որպեսզի չեզոք պետություններին ստիպեն կրճատել համագործակցությունը մեր երկրի հետ և միևնույն ժամանակ դա անվանում են համերաշխություն», - ասել է Զախարովան։

Նա նշել է, որ իրականում սա միջազգային շանտաժ է, և Ռուսաստանի ոչ բոլոր գործընկերներն են կարողացել դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular