ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հազարավոր դոլարներ, բնակարաններ, TESLA. ինչ ունեցվածք են հայտարարագրել ՇՄ նախարարն ու փոխնախարարները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լուրեր.com-ն սկսում է շարք, որի շրջանակներում ընթերցողների ուշադրությանն է ներկայացնելու պաշտոնյաների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը և դրանցում առկա ուշագրավ մանրամասները: Եվ այսպես, այսօր կանդրադառնանք Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և փոխնախարների ներկայացրած հայտարարագրերին:

Նախարար Սիմիդյանը նախորդ տարվա կտրվածքով հայտարարագրել է «BMW» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 53,251.00 դրամ: Տարվա վերջում առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց Սիմիդյանի ստացած վարձատրությունը կազմել է 8,974,139.00 ՀՀ դրամ: Պաշտոնյայի ծախսերի հայտարարագիրը դատարկ է:

Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, հայտարարագրել է 2016-ին գնված VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, վերջինիս բանկային հաշվի մնացորդը կազմել է 373,377.00 դրամ: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ԲՏԱ նախարարությունից կազմել է 3,027,400.00 ՀՀ դրամ:

Նախարարի տեղակալներից Գայանե Գաբրիելյանը հայտարարագրել է 2018-ին ձեռք բերված բնակարան Երևանի կենտրոն թաղամասում, 2019-ին ձեռք բերված MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա։ Վերջինիս բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,196,380.00 ՀՀ դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է նաև 9,500,000.00 դրամի կանխիկ գումար: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 13,388,425.00 դրամ և  1,040.00 եվրո:

Մյուս փոխնախարար Արամ Մեյմարյանը հայտարարագրել է  2020 թվականին ձեռք բերված հողամաս, ինչպես նաև 1995 թվականին ձեռք բերված բնակարան: Պաշտոնյան նշել է նաև 2016-ին ձեռք բերված LEXUS, 2021-ին ձեռք բերված TESLA, 2021-ին ձեռք բերված ZIL մակնիշի ավտոմեքենաներ: Բանկային հաշվի մնացորդը կազմում է 233,944.00 ՀՀ դրամ, 4,588.00 ԱՄՆ դոլար։ Պաշտոնյան նաև հայտարարագրել է 34,800.00 ԱՄՆ դոլար: Աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կազմել է 737,177.00 ՀՀ դրամ:

Եվ վերջապես Հակոբ Սիմիդյանի երրորդ տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայտարարագրել է 2021 թվականին ձեռք բերված բնակարան, բանկային ավանդները կազմել են 62,000.00 ԱՄՆ դոլար, բանկային հաշվի մնացորդները կազմել են 4,998,095.00 ՀՀ դրամ, 4,269.00 ԱՄՆ դոլար, 5,918,187.00 ՀՀ դրամ: Պաշտոնյան հայտարարագրել է նաև 9,800.00 ԱՄՆ դոլարի կանխիկ դրամ: Աշխատանքի դիմաց ստացված եկամուտները կազմել են 14,320,750.00 ՀՀ դրամ և  1,818.51 ԱՄՆ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular