ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զվարթնոց» օդակայանի տարածքում լիցենզիա չունեցող տաքսիները կտուգանվեն 50 000 դրամով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։ Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։

Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝ մինչև յոթ տարվա արտադրության. սպիտակ հիմնագույնի. գործարանային վառելիքային համակարգով շահագործվող. ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

«Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ Համապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular