ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբն ամեն ինչ անում է Հայկական բանակը վարկաբեկելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Զինված ուժերում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Հայկական բանակը վարկաբեկելու, հանրության աչքին զինված ուժերը նսեմացնելու, վերջնարդյունքում՝ Հայաստանը զինված ուժերից զրկելու համար։ Պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո Իլհամ Ալիևը բազմիցս ասել է, որ թույլ չեն տալու Հայաստանի ռազմական հզորացումը և ամեն ինչ անելու են այդ ուղղությամբ։ 

Ըստ էության, Հայաստանի գործող վարչախմբի ձեռնարկած գործողությունները, քարոզչությունը և վարքը վկայում են, որ նրանք տառ առ տառ իրականացնում են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրենց վրա դրված ծրագրերը։ Նույնիսկ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը նպաստում է հանրության շրջանում զինված ուժերի նկատմամբ վստահության նվազեցմանը։ Փաշինյանական վարչախումբը շտապեց ամբողջ մեղքը բարդել զինվորների և սպաների վրա, այժմ իշխանական քարոզչամեքենան շարժվում է նույն ուղղությամբ՝ փորձելով հանրությանը համոզել, թե Հայաստանին զինված ուժեր պետք չեն։ Տեսնելով կադրերը, թե ինչպիսի պայմաններում են ապրում հայ զինվորները՝ բազմաթիվ օգտատերեր հայտարարեցին, թե մտադիր չեն իրենց որդիներին ուղարկել բանակում ծառայելու, եթե իրավիճակն արմատապես չփոխվի։ 

Իսկ իրավիճակն արմատապես կարող է փոխվել հօգուտ Հայաստանի միայն գործող վարչախմբի իշխանությունից հեռացնելու, իսկապես ազգային դիմագիծ ունեցող իշխանություն ստեղծելու միջոցով։ Փաշինյանական վարչախումբը ոչ միայն չի համապատասխանում այդ ծրագրի իրագործմանը, այլև հենց ինքն էլ ամեն ինչ անում է հայոց բանակին, հայ զինվորին և հայ սպային նսեմացնելու համար։

Արսեն Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular