ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական խոշտանգումից տուժած երեխաների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություններ են նշանակվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական գործողություններից տուժած երեխաների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություններ են նշանակվել։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2022 թ. դեկտեմբերին Երեւանում նախատեսված «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին ներկա լինելու համար արցախցի մի խումբ երեխաներ գտնվել են Երեւանում ու զրկվել տուն վերադառնալու հնարավորությունից՝ ադրբեջանցիների կողմից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածը 12.12.2022թ. փակելու հետեւանքով։

Ավելին քան մեկ ամիս ընտանիքից հեռու մնալուց հետո՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ եւ վերջիններիս պատկանող «Ուրալ» մակնիշի՝ անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներով, երեխաները 2023 թվականի հունվարի 17-ին տեղափոխվել են Արցախ։ Սակայն ճանապարհին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, ժամը 21-ի սահմաններում, ադրբեջանական «էկոակտիվիստներ» կոչվող մի խումբ անձինք հարկադրաբար կանգնեցրել են երեխաներին տեղափոխող փոխադրամիջոցը, ներխուժել ներս եւ երեխաների կամքին հակառակ նկարահանել նրանց, իսկ մեքենաների շարժվելուց հետո ազգային ատելության շարժառիթով բղավոցներ հնչեցրել՝ այդպիսով հոգեբանական տառապանք պատճառելով տրանսպորտային միջոցում գտնվող երեխաներին։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կազմակերպված խոշտանգելու՝ երկու և ավելի անչափահասի նկատմամբ՝ ազգային ատելության շարժառիթով, ինչպես նաև՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու, ԶԼՄ-ներով տարածելու համար։

Քրեական գործը քննվում է Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունում, փոխադրամիջոցներով այդ օրն Արցախ տեղափոխված երեխաները ճանաչվել են տուժող։ Արցախի գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նշանակվել են դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց եզրակացության մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular