Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հարցազրույց. Փակուղի Ղարաբաղում, արևմտամետ ուղղվածություն Հայաստանում և երկրորդ ճակատ Անդրկովկասում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Նիդեռլանդներում և Ինդոնեզիայում Հայաստանի նախկին դեսպան, փորձառու հայ դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը EADaily-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, ինչպես նաև Արևմուտքի և Թուրքիայի ցանկությանը Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։


- 2023 թվականը սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի փակուղուց։ Որքա՞ն մոտ կամ հեռու են այսօր Երևանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորումից։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք:


-Կանխատեսումները հիասթափեցնող են, քանի որ չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են որևէ համաձայնագրի ստորագրման։ Եվ, դատելով Իլհամ Ալիևի ներկայիս գործողություններից, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքային ճանապարհի փակումից, դժվար թե կարելի է դրական զարգացումների սպասել։


-Երևանում հասարակության և քաղաքական ուժերի որոշակի հատվածին չի գոհացնում Ռուսաստանի գործողությունները որպես հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի։ Անգամ հարց է բարձրացվում Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի նպատակահարմարության մասին ...:


-Ես համաձայն չեմ Ռուսաստանի գործողությունների նման գնահատականին։ Այսօր մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ Արևմուտքի առաջարկով քայլեր են ձեռնարկվում Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի դերն ու նշանակությունը նվազեցնելու ուղղությամբ։ Օրինակ, Հայաստանի ղեկավարության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարություններ են անում, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը ոչ միայն չի երաշխավորում երկրի անվտանգությունը, այլ նաև վտանգ է ներկայացնում։ Նման հայտարարություններն իրականում գործիք են հայ հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքը փոխելու համար, ինչը, իր հերթին, կարող է նպաստել մեր երկրի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխությանը դեպի Արևմուտք։


-Եվ այնուամենայնիվ, կարելի՞ է պնդել, որ Մոսկվան վերջին շրջանում որոշակիորեն կորցնում է իր դիրքերը Անդրկովկասում։


-Չեմ կարծում։ Իհարկե, այսօր նա բազմաթիվ խնդիրներ ունի կապված, օրինակ, Ուկրաինայում իրավիճակի կամ միջազգային պատժամիջոցների հետ։ Ռուսաստանը Արցախում իր խաղաղապահ ուժերով, պետք է որոշակի չեզոքություն պահպանի և սահմանափակի իր հնարավոր գործողություններն ու հայտարարությունները, որպեսզի չվտանգի Արցախում խաղաղապահ գործողությունը և բնակչության անվտանգությունը։


- Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա միանշանակ թշնամանքը, կարո՞ղ ենք ակնկալել, որ Անդրկովկասը կդառնա նրանց միջև նոր առճակատման ասպարեզ: 


-Մոսկվան ցանկանում է հանդարտեցնել կրքերը տարածաշրջանում։ Թեև Վաշինգտոնից և Բրյուսելից որոշակի հայտարարություններ են հնչում Լաչինի միջանցքի բացման պահանջով, բայց կրկնում եմ՝ նրանք Անդրկովկասում հավասարակշռությունը քանդելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու քաղաքականություն են վարում։ 

- Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը կոնկրետ քայլ է ղարաբաղյան խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ Իլհամ Ալիևը հակված է ապագայում ևս նման կոշտ մեթոդների դիմելու։ Եվ այնուամենայնիվ, կա՞ այլընտրանք նման սցենարին։


-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միայն կոնկրետ ուժային գործողություն չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար։ Դա, սկզբունքորեն, նաև հանցագործություն է մարդկության դեմ՝ էթնիկ զտումներ իրականացնելու և առանց իր բնիկ բնակչության տարածք ձեռք բերելու մտադրությամբ: Նման ուժային մեթոդներով Բաքուն ցանկանում է, մասնավորապես, Հայաստանից հասնել տարածքային նոր զիջումների, բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և կանխել մարտունակ հայկական բանակի ստեղծումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ուժային սցենարին այլընտրանք կա։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, որպեսզի նոր իշխանությունն իր գործունեության առանցքում դնի Արցախի ինքնորոշման հարցը՝ որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունք։


-Թուրքիան և Իրանը շատ ակտիվ են տարածաշրջանային գործընթացներում։ Ակնհայտ է, որ նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն։ Տարածաշրջանային այդ ազդեցիկ խաղացողների կողմից իրավիճակի տարբեր մեկնաբանումը կհանգեցնի՞ Անդրկովկասում էլ ավելի մեծ անորոշության։


-Բնականաբար, Թեհրանի եւ Անկարայի դիրքորոշումները տարբերվում են միմյանցից, այն էլ արմատապես։ Իրանը դեմ է տարածաշրջանում տարածքային փոփոխություններին։ Խոսքը Իրանի հյուսիսային սահմաններով թուրքական գործոնի էլ ավելի մեծացման ու ընդլայնման հեռանկարի մասին է, այդ թվում Անկարա-Բաքու դաշնակցային հարաբերությունների խորացման համատեքստում։ Բացի այդ, շատ լարված են իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչը լրացուցիչ գործոն է տարածաշրջանում հնարավոր ապակայունացման համար։ Միաժամանակ Թեհրանը հասկանում է, որ եթե հյուսիսում լուրջ խնդիրներ առաջանան, ապա մեծ է հավանականությունը, որ նման խնդիրներ կլինեն նաև երկրի հարավային և արևելյան սահմաններին։ Դե, Թուրքիան էլ իր քաղաքականությամբ միանշանակորեն ապակայունացնում է տարածաշրջանը։ Բացի այդ, Անկարան ոչ միայն շահագրգռված է, այլ նաև ակտիվորեն աջակցում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու Արևմուտքի բոլոր գործողություններին։ Եթե ​​նման գործողությունները հաջողությամբ պսակվեն, ապա դրան հաջորդելու են Հյուսիսային Կովկասը, Ռուսաստանի այլ թյուրքալեզու շրջանները, ինչպես նաև Կենտրոնական Ասիան։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянЛюбимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в Тавуше
Самое популярное