ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիայի դեսպանը միացել է «Արևմտյան Ադրբեջան»-ի թեմային»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հունվարի 23-ին մասնակցել է  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ հանդիպմանը, որը իրականում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային պահանջներն արտացոլող ակցիա է եղել:


Դեսպանն ասել է, որ Թուրքիան միշտ օգնել է Ադրբեջանին դժվարին պահերին, Ադրբեջանը նույնպես օգնություն է ցուցաբերել Թուրքիային։ «Պատմության ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան միասին կռվել են արտաքին թշնամիների դեմ»,- ասել է Բաղչին չնշելով կոնկրետ թե երբ է դա տեղի ունեցել: 


Նա հայտարարել է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ, որը ադրբեջանական և թուրքական կողմերն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», պահանջատիրության օրակարգն առաջ տանելու պատրաստակամության մասին։ «Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիների վերաբերյալ փաստերի հետաքննությանը»,- ասել է Թուրքիայի դեսպանը։
Միաժամանակ նա առաջարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև եռակողմ ձևաչափով բանակցություններ վարել  հայտարարելով, որ իբր միայն այդ կերպ է հնարավոր խաղաղության հասնել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶԼՄ-ներում տարածվող «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման ենթադրում է Ադրբեջանի հավակնությունները ոչ միայն Հայաստանի Սյունիքի մարզի, այլ նաև Հայաստանի ողջ ներկայիս տարածքի նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular