ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը սրում է հակառուսական տրամադրությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրամիության դիտորդական մշտական առաքելությունը տեղակայելու որոշումը լրջագույն դիվանագիտական քայլ էր Հայաստանի համար։

Ըստ էության, Արևմուտքը փորձում է այս կերպ ապահովագրել Հայաստանին հնարավոր նոր ագրեսիաներից, նաև որոշակիորեն զսպել Ադրբեջանի ախորժակը։ Այդուհանդերձ, Հայաստանում դիտորդական առաքելության տեղակայումը պետք է որ լուրջ հակազդեցության արժանանար հատկապես ռուսական կողմից։

Մասնավորապես առայժմ միայն Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է հայտարարել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ի հայտ գալը վկայում է այն մասին, որ արևմտամետ ուժերն ուզում են փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և դրանով իսկ խնդիրներ են ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։

«Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ»,- վստահեցրել է Զատուլինը։

Ըստ էության, Ռուսաստանը նման պահվածքով Հայաստանում խորացնելու է հակառուսական տրամադրությունները։ Տևական ժամանակ առանց այն էլ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ տրամադրությունները Հայաստանում խորացնելու համար, և Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում պետք է այլևս վերջ տա բացառապես մտրակի քաղաքականությանը՝ գիտակցելով, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը հակառուսական տրամադրվածությամբ իշխանության պայմաններում կարող է իսկապես լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։

Իսկ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի լրջագույն խնդիրները՝ նման հեռանկարը բնավ էլ ֆանտաստիկ չի թվում։ Ուստի և ստեղծված պայմաններում ռուսական կողմը պարտավոր է նախ առաջին հերթին ավելի բարձրացնել սեփական խաղաղապահ զորախմբի արդյունավետությունը, վերջ դնի Արցախի շրջափակմանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև փորձի հայ հանրության հետ շփվել բացառապես կառուցողական հունով, առանց այն էլ Արևմուտքը լրջագույն ջանքեր է գործադրում Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանելու առումով, հընթացս էլ լուրջ քարոզչություն է իրականացվում, դա է վկայում հատկապես թե՛ Ֆրանսիայի վերջին շրջանի ակտիվությունը և թե՛ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Իլհամ Ալիևին արած զանգը։ 

Նարե Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular