ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը, այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 
 
Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականն ընդունելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը: 

«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հայտարարել էր ԱԺ-ին հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, քանի որ այն ընդունված համարելու համար ՄԻՊ-ը պետք է մեկ շաբաթվա ընթացքում ևս մեկ անգամ կրկներ հրաժարականը, Քրիստիննե Գրիգորյանն այն կրկնեց նաև հունվարի 24-ին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular