Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու և ագրեսիաները պատժելու համար․ Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:

Այն լրացուցիչ քննարկումների և վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան:

Մասնավորապես՝

1. Ի՞նչ է զեկուցել նախորդ առաքելությունը,

2. Այդ զեկույցների հիման վրա ի՞նչ կոնկրետ որոշումներ է կայացրել Եվրոպական հանձնաժողովը,

3. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արձանագրություններն արդյո՞ք արվել են, թե՞՝ ոչ։

4. Ադրբեջանի նկատմամբ ինչպե՞ս է փոխվել Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն այդ զեկույցների հիման վրա:

Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձևակերպումը՝ «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»:

Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։

Ի դեպ, ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։

Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որևէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որևէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը:

Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։

Եթե պարզվի, որ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու, ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձևական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան և հետևաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:

Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ՝ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ»։

Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էր
Ամենադիտված